Բարբադոսյան 26-ամյա երգչուհի Ռիհաննան դարձյալ մերկացել է ամերիկյան i-D ամսագրի սև-սպիտակ ֆոտոսեսիայի համար, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով viva.ua-ին:
Նրան զուր չէ, որ քամելեոն են անվանում՝ երգչուհին հեշտորեն փոխում է մազերի երկարությունը ու գույնը, կեղծամներն ու հագուստի ոճը: Նոր ֆոտոսեսիայում Ռիհաննան աֆրիկյան հյուսքեր է արել, կրում է հսկայական ոսկե օղեր ու մեծ ջինսեր: Վերնաշապիկ` երգչուհին նախընտրել է չհագնել: