Հետաքրքիր է
1. Ռուս մարզիկ Օնիսիմ Պանկրատովը հեծանվով պտտվել է աշխարհի շուրջը 2 տարի 18 օրվա ընթացքում: Նա անցել է 48000 վերստ ճանապարհ, մաշելով 40 անվադող, տասնյակ անիվներ և մի քանի թամբ: Այդ վազքի համար Ազգային սպորտային կոնգրեսը Պանկրատովին 1913 թվականին պարգևատրեց ադամանդե աստղով:
2. Ֆրանսիական Մարեյ գյուղում ապրող մի կին' Բուրենը, 13 ամսում ծնել է 5 երեխա:
3. Մալագայի /Իսպանիա/ ֆրանսիական հյուպատոսը խաղաղության պայմանագիր է կնքել Անդալուզիայի Լիխուր գյուղի գյուղապետի հետ' վերջ տալու ՙհարյուրամյա պատերազմին՚ այդ գյուղի և Ֆրանսիայի միջև: 1883 թվականին Ֆրանսիային պատերազմ էր հայտարարվել Փարիզում Իսպանիայի Ալֆոնս 12-րդ թագավորին սուլելու և քարկոծելու պատրվակով: Թեև ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, բայց Լիխուրի բնակիչները ֆրանսիացիներին բազմիցս հիշեցրել են որ իրենք պատերազմական դրության մեջ են: Խաղաղության պայմանագրի կնքման առթիվ կատարվել է Մարսելիոզը և հանդիսավոր արարողություն գյուղի եկեղեցում:
Վահե Անթանեսյան