Blognews.am-ը գրում է.
Մենք վերսկսում ենք «Աշխարհի ամենատարօրինակ գեղեցկության մրցույթները» շարքը։ Այս անգամ որոշել ենք անդրադառնալ «Միսս Պահպանակ» աղմկահարույց մրցույթին։ «Միսս Պահպանակ» գեղեցկության մրցույթն առաջին անգամ անցկացվել է Թաիլանդում 2003 թ.-ին։
Ինչպես բազում երկրներում, այնպես էլ Թաիլանդում շատերն ամաչում են պահպանակ գնել, իսկ նման ամաչկոտությունը հաճախ հանգեցնում է սեռավարակների տարածմանը։ «Միսս Պահպանակ» մրցույթը միտված էր բարձրացնել մարդկանց իրազեկության մակարդակը և ևս մեկ անգամ շեշտել անվտանգ հարաբերությունների կարևորությունը։ Մրցույթին մասնակցում էին 20 կին 4 տարբեր երկրներից՝ Թաիլանդից, Զիմբաբվեից, Ֆիլիպիններից ու Կամբոջայից։ Նրանք պետք է զարմացնեին ժյուրիին ոչ թե իրենց արտաքին գեղեցկությամբ ու հմայքով, այլ ՄԻԱՎ-ի մասին իրազեկվածությամբ ու պահպանակ փչելու կարողությամբ։
Մրցույթը միտված էր պրոպագանդել պահպանակների օգտագործումն ու առողջ սեռական կանքը։ Մրցույթի մասնակիցները պարում էին թաիլանդական երաժշտության ներքո, պահպանակներ փչում ու պատասխանում սեռական առողջության վերաբերյալ հարցերին։ Մրցույթի նախաձեռնողը սենատոր Մեչայ Վիրավաիդյան էր, ով ավելի հայտնի է Պարոն Պահպանակ մականվամբ։
Շարունակությունը՝ այստեղ: