Հեղինակավոր «Fitch» վարկանիշային գործակալությունը իջեցրել է Հայաստանի տեղական արժույթով b արտարժույթով արժեթղթերի վարկանիշը «ВВ-»-ից «В+»-ի: Վերջին շրջանում սա արդեն ՀՀ տնտեսական վարկանիշի նվազման երրորդ դեպքն է: Գրում է «ՀԺ»-ն:
Ընդամենը երկու շաբաթ առաջ մեր վարկանիշը նվազեցրել էր «Moody's» վարկանիշային գործակալությունը:
Հայաստանում տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը Եվրոբանկի կողմից և «Հերիթեյջ ֆաունդեյշնի» կազմած տնտեսական ազատության սանդղակում Հայաստանի հսկա հետընթաց, ցույց է տալիս, որ օտարերկրյա ներդրողների համար մեր երկիրը կորցնում է իր առանց այդ էլ թույլ դիրքերը: Իսկ ընդհանրապես, մեր երկրի ֆինանսատնտեսական առկա վիճակը և սպասումները երբեք այսքան վատ չեն եղել:
Թերթի տեղեկություններով, ՀՀ կառավարությունն արդեն զեկուցվել է, որ այս տարի Հայաստան եկող տրանսֆերտները կնվազեն կիսով չափ, իսկ արտահանման ծավալները կնվազեն առնվազն 10-15 տոկոսով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։