Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էրդողանին արված հրավերը գնդակը կրկին տեղափոխել է Թուրքիայի դաշտ. տեսակետներ փորձագետներից

International news

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը որեւէ հիմք չի տեսնում, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը կբերի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի մեկնարկի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դեմոյանը Նալբանդյանի այցելությունը որակեց մասնավոր բնույթի արարողակարգային մասնակցություն, որը չի կարող որեւէ այլ ազդեցություն ունենալ եւ փոփոխություն բերել: «Եթե անգամ այդ մասնակցությունը լիներ նախագահի մակարդակով, չի կարող ընկալվել որպես հիմք հարաբերությունների կարգավորման նոր փուլի համար»,-ասաց Հայկ Դեմոյանը:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ էլ, Նալբանդյանը Թուրքիա է մեկնում դիվանագիտական էթիկայից ելնելով: «Իհարկե կլինեն քննարկումներ առաջին հերթին կապված 2015թ. ապրիլի 24-ին Երեւան հնարավոր այցելության հետ կապված եւ այդ հանգամանքը ստուգելու համար Նալբանդյանը շփումներ կունենա թուրքական քաղաքագիտական շրջանակների հետ: Որեւէ այլ տեսակի զարգացումներ ես չեմ սպասում»,- ասաց Մինասյանը' հավելելով, որ չի բացառում, որ պահը դրական է նաեւ 2015թ. ապրիլի 24-ին Երեւանում անցկացվելիք արարողություններին մասնակցելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-հրավերը Թուրքիայի նախագահին հանձնելու համար:

«Պաշտոնական հրավերն արդեն հնչել է մի քանի ամիս առաջ, իսկ այս հանդիպումը լավ առիթ է հրավեր նամակը փոխանցելու համար: Շատ հաճախ այս կամ այն արարողակարգային միջոցառումների ժամանակ տարբեր գործիչներ երկրի նախագահին կամ արտգործնախարարին փոխանցում են իր երկրի հրավերները: Սա ընդունված մոտեցում է, եւ այս պահին այդ հարցի առնչությամբ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց Մինասյանը:

Քաղաքագետի գնահատմամբ, հրավեր անելուց եւ հատկապես հրավեր փոխանցելուց հետո գնդակը կրկին Թուրքիայի դաշտում է: «Այս տարի ապրիլի 23-ին Էրդողանը ելույթ ունեցավ եւ փորձեց գնդակը տեղափոխել Հայաստան, սակայն դրա պատասխանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերն էր: Այս պահին էլ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում եւ քարոզչական առումով Թուրքիայի շատ դժվար կլինի որեւէ ձեւով բացատրել, թե ինչու Էրդողանը չի մասնակցի եւ կմերժի հարաբերությունների կարգավորումը, այն պարագայում, երբ Հայաստանը փորձում է կրկին ինչ-որ դուռ բացել Թուրքի այի հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Օգոստոսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: Թուրքական լրատվամիջոցները չեն բացառում, որ արարողության ժամանակ Նալբանդյանը Էրդողանին կհանձնի 2015թ. ապրիլի 24-ին Երեւանում անցկացվելիք արարողություններին մասնակցելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-հրավերը: Թուրքիայի վարչապետի գրասենյակից և արտգործնախարարությունից ստացած տվյալների համաձայն' Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական հանդիպումներ կունենա Անկարա կատարելիք իր առաջին այցի շրջանակնե րում:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced