Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հերթական պետական խայտառակությունը

Analysis
2015-ի հունվարը հայաստանյան քաղաքական համակարգի համար վերածվեց դիմակազերծումների, թվում է` չավարտվող մղձավանջի, որն առավելագույն ջանքեր է պահանջում պետական բարձրագույն ղեկավարություն ներկայացնող խմբից, որպեսզի երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը վերահսկողության շրջանակներում պահի: Մեկմեկու հաջորդեցին իրադարձություններ, որոնք կամ ի ցույց դրեցին համակարգի պարզունակ անզորությունը՝ երկրի առջև ծառացած հիմնախնդիրների նկատմամբ, կամ հերթական անգամ վերածվեցին պետական խայտառակության: Երկրում տնտեսական-բանկային կոլապսը՝ պայմանավորված արժույթային տատանումներով, սահմանային լարվածությունն ու ադրբեջանական արկածախնդրությունները, Գյումրիի սպանդը՝ հաջորդած իրադարձություններով, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ոչ պակաս սահմռկեցուցիչ սպանությունը, «Շրջանառության հարկի մասին», մեղմ ասած, կասակածելի օրենքը և Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած խաղաղ ավտոերթի վրա վայրագ հարձակումը. այս ամենը թողնում են հասարակ անարխիայի տպավորություն: Հենց վերջինի վրա էլ փորձենք կանգ առնել: Բերձորի իրադարձությունները հնարավոր չէ անվանել այլ կերպ, քան պետական խայտառակություն: Անվիճելի է, որ խաղաղ ավտոերթի մասնակիցների ծեծը պետական թողտվության հետևանք է, եթե ոչ պատժամիջոցի արդյունք: Ի վերջո, անկախ որևէ կազմակերպության կեցվածքից, նպատակներից ու հանցակազմ չպարունակող քայլերից, մեղմ ասած, անթույլատրելի է խաղաղ ակցիայի մասնակիցների ծեծուջարդը: Անվիճելի փաստ է նաև այն, որ ակցիայի մասնակիցների ու լրագրողների նկատմամբ ոստիկանա-քաղաքացիական հրոսակախմբի ցուցաբերած վարքագիծն ունեցել է «վերևների դաբրոն»: Նկատի ունենալով այս ամենը` պետք է փաստենք, որ Բերձորում մենք ականատես եղանք հերթական պետական խայտառակությանը: Ինչ վերաբերում է բուն ավտոերթին, հարկ է առանձնացնել մի քանի ասպեկտ: Հայաստանի Հանրապետության առջև խոյացած հասարակական-քաղաքական հիմնախնդիրները լուծվել են (չեն լուծվել) Երևանում և առաջիկայում ևս պետք է լուծվեն հենց Երևանում: Այս տեսանկյունից փոքր-ինչ տարօրինակ է դեպի Արցախ կազմակերպված ավտոերթը: Սակայն ինչ խոսք, սա չի ազատում ՀՀ և ԼՂՀ ղեկավարությանն ու ոստիկանությանը` ակցիայի մասնակիցների նկատմամբ իրականացված քրեորեն պատժելի գործողություններից: Պարզվում է նաև, որ ՀՀ և ԼՂՀ պետական չինովնիկները, ոչ թե փորձեցին որևէ կերպ արդարացնել կամ մեկնաբանել սեփական գործողությունները (ինչի փորձի պակաս կարծում ենք նրանք չունեն), այլ հերթական անգամ սկսեցին խոսել ադրբեջանական արձագանքներից: Սա արդեն հատում է պարզամտության սահմանները, այս ամենը ոչ միայն զավեշտալի է, այլ նաև չափազանց վտանգավոր. չի կարելի հայաստանյան և արցախյան ներքաղաքական կյանքում կատարվող անցուդարձին նայել ադրբեջանական լույսի ներքո: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը, ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ և անգամ որոշ լրատվամիջոցներ սկսեցին «Հիմնադիր խորհրդարանին» մեղադրել ադրբեջանական ջրաղացին ջուր լցնելու մեջ: Այս ամենը, կարծում ենք, պարզունակ պոպուլիզմ և դեմագոգիա է, քանի որ, եթե հայաստանյան կամ արցախյան քաղաքական շրջանակներն իրենց քայլերը ծրագրեն, ասենք, ադրբեջանական մամուլի արձագանքներով, ապա հայկական երկու հանրապետություններում էլ ՊԵՏԱԿԱՆԱԿԵՐՏՄԱՆ գործընթացը մշտապես փոխարինված կլինի «պետականաՇԻՆՈՒԹՅԱՆ» գործընթացով, ինչի ականտեսն ենք, ըստ էության, մինչ օրս: Վերջապես, ինչ վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի» գործողություններում, այսպես ասած, Արևմուտքի «դավադրական» ստվերը որոնողներին, ապա պետք է նշել, որ նման կարծիքներին անդրադառնալու իմաստ անգամ չկա, քանի որ նմանօրինակ հայտարարություններից «սովետիզմի» ու «արևմտյան դավադրությունների» տեսությունների հոտ է գալիս: Աղասի Մարգարյան Orer.am, վերլուծաբան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards