Յուլյա Տիմոշենկոն անհրաժեշտ Է համարում ռազմական դրություն մտցնել Ուկրաինայում
International newsՈւկրաինայում անհրաժեշտ Է մտցրել ռազմական դրություն, ստեղծել գլխավոր հրամանատարի ռազմակայան, իսկ «նախագահն իր ձեռքը պետք Է վերցնի երկրի պաշտպանության կառավարման բոլոր լծակները»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ օգոստոսի 28-ին հանդես Է եկել «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանություններին անհրաժեշտ Է անհապաղ փոխել մարտավարությունը, ռազմական դրություն մտցնել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, ինչի համար հարկավոր Է շտապ կարգով Գերագույն ռադայի նիստ գումարել:
Տիմոշենկոյի կարծիքով՝ վերը նշված բոլոր միջոցառումները «մեզ հնարավորություն կտան հստակորեն կոորդինացնել մեր գործողությունները, գործել արդյունավետ ու վճռականորեն»:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ Է արել Կիեւի արեւմտյան գործընկերներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ: «Անհրաժեշտ եմ համարում, որ մեր արեւմտյան գործընկերները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարեն: Ռուսաստանն Էականորեն ավելացրել Է ռազմական ներկայությունն Ուկրաինայում»,-հայտարարել Է Յացենյուկը:
«Ցավոք, սահմանված պատժամիջոցներն արդյունք չեն տվել Ուկրաինայի իրադրության ապաԷսկալացման հարցում: Այս պայմաններում ռուսական ագրեսիան զսպելու հավանական բաղադրիչներից մեկը պետք Է դառնա ռուսական բոլոր ակտիվների սառեցման հարցը եւ բանկային բոլոր տրանզակցիաների դադարեցումը»,-ասել Է Յացենյուկը:
Ինքնահռչակ Դոնեցի ժողովրդական հանրապետության աշխարհազորայիններին հաջողվել Է հակահարձակման անցնել Ուկրաինայի հարավ-արեւելքում: Նախօրյակին նրանք գրավել են Նովոազովսկը եւ այժմ պնդում են, որ մի քանի օրից կկարողանան գրավել Մարիուպոլը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: