Esem.am-ը գրում է․
Վերջին շրջանում հայտնիները հաճախ են բարձրաձայնում, որ այս կամ այն սոցիալական ցանցում իրենց անունով կեղծ էջեր են բացվել, որոնց միջոցով իրենց անվանարկում են:
Այս անգամ «զոհը» «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Միշին մրամնավորող Սպարտակ Պատվականյանն է. ըստ ֆեյսբուքյան կեղծ էջի՝ այսօր դերասանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նրան շնորհավորել են ոչ միայն համացանցի, այլև հեռախոսազանգերի միջոցով:
«Սա առաջին դեպքը չէ, հաճախ են իմ անունով էջեր բացվում: Օդնոկլասսնիկիում եթե փնտրեք Սպարտակ Պատվականյան անունը, մոտ 15 կեղծ էջ կբերի, Ֆեյսբուքի մասին էլ խոսք չկա»,-ESem.am-ի հետ զրույցում ասաց սերիալային դերասանը և նշեց, որ իրականում ինքը բավականին պասիվ է համացանցում:
«Ինտերնետից հազվադեպ եմ օգտվում, Օդնոկլասսնիկիում գրանցված եմ դեռ 2006 թվականից, բայց էջս գրեթե չեմ օգտագործում, երբեմն նոր նկարներ եմ տեղադրում ու վերջ, ոչ մեկի հետ չեմ շփվում, իսկ ֆեյսբուքում երբեք չեմ եղել, անգամ այդ կայքից օգտվելու ձևը չգիտեմ»,- շեշտեց նա և հավելեց, որ ինքնակոչներին բացահայկտելու և կեղծ էջերը փակելու համար երբեք ոչ մի քայլի չի դիմել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: