Asekose.am-ը գրում է․
Արդեն տեղեկացրել ենք, որ ամիսներ առաջ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանուհի Անժելա Սարգսյանը նշել էր, որ նկարահանվել է «Ֆիլմ դրախտում» ֆիլմում, սակայն այդքանով ըստ նրա խոսքերի` իր աշխատանքային նորությունները չէին սահմանափակվում: Դերասանուհին խոստովանել էր, որ մի քանի առաջարկ ունի և, հավատարիմ մնալով խոստմանը, երեկ տեղի է ունեցել նրա մասնակցությամբ «Բախտաբեր» նոր սերիալի պրեմիերան, որը կայացել է USArmenia հեռուստաընկերության եթերում.
«ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներն արդեն հասցրել են դիտել «Բախտաբեր»-ի առաջին էպիզոդը, հուսանք այն դիտելու հնարովորություն կունենան նաև այստեղ»,-Asekose.am-ին ասաց Անժելա Սարգսյանը:
Անժելան մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց տվյալ սերիալից.
«Այս ֆիլմում հավաքվել են բոլոր համով սերիալների համով դերասանները` Սոս Ջանիբեկյանը, Հարություն Մովսիսյանը, Գոհար Իգիթյանը, Սարգիս Գրիգորյանը,Սոֆի Դևոյանը և այլոք: Հետաքրքիրն այն է, որ բոլոր դերասանների համար էլ սա 2-3 տարի սերիալային ընդմիջումից հետո առաջին սերիալային աշխատանքն էր, ինչի համար էլ ավելի մեծ ոգևորությամբ էինք աշխատում»:
Դերասանուհու խոսքով` «Բախտաբեր» սերիալում մարմանավորում է սրտաբանի, ով սերիալի գլխավոր հերոսուհիներից մեկն է.
«Իմ կերտած կերպարը բավական խորը, սակայն սառն էությամբ կին է, ով անձնական չունի, քանի որ իր համար իր անձնական կյանքը հենց իր աշխատանքն է, բայց միաժամանակ նշեմ, որ իմ հերոսուհուն հետագայում սպասվում է հետաքրքիր սիրային պատմություն: Ընդհանուր առմամբ` կարծում եմ, որ հեռուստադիտողին ժամանակ պետք կգա ինձ այս կերպարով և արտաքինով տեսնել սովորելու համար: Ինչպես նաև նշեմ, որ հատուկ այս սերիալի համար սրտի վիրահատության եմ ներկա գտնվել: Առհասարակ, ստեղծագործական թիմով փորձել ենք ամեն ինչ մաքսիմալ իրական ներկայացնել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: