Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դատաիրավական գործընթաց, թե՞ կեղտոտ քաղաքական խաղ

Analysis
Վերջապես ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կատարեց Գյումրիում տված խոստումը և ՌԴ իր գործընկերոջը դիմեց Վալերի Պերմյակովի դեմ քրեական գործի վարույթը հայկական կողմին հանձնելու հարցով: Այս փոքր-ինչ ուշացած, բայց, այնուամենայնիվ, իրականություն դարձած միջնորդությունն ընդամենը առաջին ու հրամայական քայլն էր, որը պետք է ձեռնարկեր ՀՀ դատախազությունը, սակայն պետք է խոստովանենք, որ մեզ առավել շատ հետաքրքրում են միջնորդության ենթատեքստերն ու նախապատմությունը: Նախ ՀՀ ցանկացած գիտակից քաղաքացու համար աներկբա է, որ Կոստանյանը նման միջնորդությամբ կարող էր հանդես գալ միմիայն Սերժ Սարգսյանի համաձայնությամբ, քանի որ, ցավոք սրտի, հայաստանյան քաղաքական համակարգի մեծագույն թերություններից է անկախ դատական համակարգի բացակայությունը, և պարզ է, որ չնայած գլխավոր դատախազը հանրային ճնշման տակ տղամարդավարի խոստում էր տվել միջնորդությամբ հանդես գալ, սակայն այդ խոստումը բավարար հիմք չէր կարող լինել: Այստեղ առավել հետաքրքրականն այն է, որ նման միջնորդության հետ համաձայնվել է Սերժ Սարգսյանը: Այսինքն` մենք գործ ունենք մեկ այլ «դաբրոյի» հետ, որը Սարգսյանը ստացել է պուտինյան վարչակազմից: Փորձը ցույց է տվել, որ անգամ ներքաղաքական հարցերում Սերժ Սարգսյանի վարչակարգն ի զորու չէ հանդես գալ ինքնուրույն նախաձեռնություններով, և այս ֆոնի վրա` առանց համապատասխան «դաբրոների» մեխանիզմի, Կոստանյանը երբեք էլ չէր կարողանա պահել իր խոստումը: Վերոնշյալ «դաբրոների» մեխանիզմն իր հերթին կարող է վկայել որոշ զարգացումների մասին: Առաջին տարբերակ Սերժ Սարգսյանը «դեկորացիայի» համար է ստացել պուտինյան վարչակարգից նման միջնորդության թույլտվություն` ի սկզբանե տեղեկացված լինելով մերժման մասին: Չնայած այս տարբերակը բացառված չէ, բայց միաժամանակ փոքր-ինչ տարակուսելի է, քանի որ միջնորդության մերժումը կրկին անգամ հանրային տրամադրություններ է բորբոքելու: Երկրորդ տարբերակ Այնուամենայնիվ, ՌԴ վերին օղակներում ներքին որոշում է կայացվել, որ Պերմյակովը հանձնվի: Այս տարբերակը, չնայած չի տեղավորվում պուտինյան «կացնային-կայսերական» քաղաքականության հայեցակարգում, սակայն հնարավոր է մի շարք հանգամանքներով: Վերջին քսան օրվա ընթացքում, չնայած ոճրագործությունը պարուրած խորհրդավորության ֆոնին, այնուամենայնիվ, կցկտուր տեղեկություններ սպրդեցին Պերմյակովի հանցակիցների մասին, այսինքն` մենք գործ ունենք կազմակերպված հանցավորության հետ: Այս փաստն, իհարկե, բավական տհաճ հետևանքներ կարող է ունենալ ռուսական կողմի համար, քանի որ, միգուցե, պուտինյան վարչակարգի քմահաճույքներն օրենք են Սերժ Սարգսյանի համար, բայց Գյումրիի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայաստանյան հասարակության մի ստվար հատվածը չի կիսում Սերժ Սարգսյանի այդ տրամադրությունները: Նման պայմաններում «ռուս ժողովուրդի հայրը» պետք է հասկանա, որ Հայաստանը Սերժ Սարգսյանը կամ մեկ այլ չինովնիկ չէ, այլ` հասարակությունն է, որն օրեցօր ավելի բացասական վերաբերմունք է ցուցաբերում իր «դարավոր դաշնակցի» նկատմամբ: Ուստի` ելնելով այս ամենից, չի բացառվում, որ Պերմյակովը կդառնա յուրօրինակ քավության նոխազ՝ պայմանով, որ աբսուրդի հասնող այդ ոճրագործության այլևայլ մանրամասները չբարձրաձայնվեն: Այս ամենն, իհարկե, չափազանց կեղտոտ ինտրիգ է, որը սակայն լիովին կարող է համընկնել և՛ հայաստանյան, և՛ ռուսաստանյան վարչակարգերի գործելաոճի հետ: Վերոնշյալ տարբերակներից զատ հարկ է ասել, որ հնարավոր են նաև բազմաթիվ այլ զարգացումներ, քանի որ և՛ պուտինյան, և՛ սարգսյանական վարչակարգերից հնարավոր է սպասել ամեն ինչ: Աղասի Մարգարյան Orer.am, վերլուծաբան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards