ԱՄՆ–ում կայացել է նոր` «Իմ տարօրինակ կախվածությունը» հեռուստաշոուի պերմիերան։ Այս հաղորդման հյուրը 27–ամյա Ադամ Գուերրան էր, Լոս Անջելեսից, ով 127 հազար դոլար էր ծախսել, որպեսզի նմանվեր Փոփ թագուհի Մադոննային։
Երիտասարդը դեմքի 18 պլաստիկ վիրահատության է ենթարկվել։ Իր տարօրինակության պատճառով Ադամի անձնական կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ է։ Նրա ընկերը դեմ է, որպեսզի նա անընդհատ Մադոննայի ոճի կոստյումներ կրի։ «Ես տղամարդու հետ եմ հանդիպում, ոչ կնոջ»,– ասել է նա։
Սա վերջին շրջանում առաջին դեպքը չի, երբ հասարակ մարդիկ, ծախսելով հազարավոր դոլարներ, փորձում են նմանվել իրենց կուռքերին։ Երբեմն այդ փորձերը աղետալի հետևանքներ են ունենում։