Պապարացիին հաջողվել է լուսանկարել Կարիբյան կղզիներում հանգստացող արքայազն Ուիլյամին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The New York Daily News-ը, կադրի մեջ, սակայն, չի հայտնվել Քեմբրիջի դքսուհին՝ Քեյթ Միդլթոնը:
Ավելի վաղ տեղեկություներ քին ստացվել, որ հղի Քեյթ Միդլթոնը, արքայազն Ուիլյամի և մյուս հարազատների հետ ուղևորվել է Կարիբյան կղզիներ: Թագավորական ընտանիքն ընտրել է փոքր Մյուստիկ կղզին:
Արդեն որերորդ տարին է Միդլթոնների ընտանիքը՝ Քեյթ Միդլթոնի հայրը, մայրը, քույրը և եղբայրը, բրիտանական թագավորական ընտանիքի հետ ուղևորվում են Մյուստիկ կղզի: Նրանք հանգիստը վայելում են Aurora կոչվող վիլլայում:
Կղզին հայտնի վայր է ոչ միայն Քեյթի և Ուիլյամի համար: Այստեղ իր առանձնատունն ուներ Եղիսաբեթ թագուհու քույրը՝ արքայադուստր Մարգրետը: Բացի այդ, կղզում հաճախ կարելի է հանդիպել հայտնի շատ դեմքերի, այդ թվում` Դեվիդ Բոուիին, Նաոմի Քեմփբելին, Լիզ Հերլիին և այլոց: