ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` փետրվարի 4-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.28 դրամով և կազմել 476.51 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.99 դրամով և կազմել 545.75 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.1 դրամով` կազմելով 7.24 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 8.23 դրամով և կազմել 723.53 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 4-ին կազմել է 19 հազար 368.5 դրամ, արծաթի գինը՝ 269.48 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 813.15 դրամ: