Գոմեշի մսի ներկրումը թեև ի սկզբանե կապվեց բանակի մատակարարման հետ, սակայն մսամթերք արտադրող 5-6 ընկերություններ մշտապես Հնդկաստանից գոմեշի միս են ներկրել` երշիկի և կիսաֆաբրիկատների արտադրության մեջ օգտագործելու նպատակով:
Այս եկամտաբեր գործի գլխին, ըստ ժամանակին պտտվող լուրերի, կանգնած էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով պարբերաբար և ապարդյուն հերքում էր այդ լուրերը:
Նրա պաշտոնաթողությունից հետո նորանշանակ վարչապետը, մեզ հասած տեղեկություններով, կանգնեցրել է այդ գործընթացը: Ապա մատակարարումը վերականգնվել է, սակայն այս անգամ հիմնովին կրճատվել է մատակարարների քանակը` 1-2-ի: Սրանք մեզ հասած տեղեկություններով, կարողացել են «լեզու գտնել» Հովիկ Աբրահամյանի հետ և վերականգնել մատակարարումը ՀՀ մսամթերք արտադրողներին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։