Այս հոդվածը ձեզ կծանոթացնի բանտից ամենաանհավանական փախուստների հետ: Որոշ պատմություններ օգտագործվել են հոլիվուդյան ֆիլմերի սյուժեների ստեղծման համար, հայտնում է Orer.am-ը վկայակոչելով mif-facts.com.ua-ին: 1. Ալֆի Հայնդս:
Այս մարդը երեք անգամ խուսափել է օրենքից: Որպեսզի իրականացնի իր փախուստներից մեկը, Հայնդսը պարզապես փակել է զուգարանում իր հսկիչներին:
Ալֆին կալանավորվել էր 1952թ. ոսկերչական կրպակի թալանման համար: Գումարը, որը նա հափշտակել էր (90 հազար դոլար), այդպես էլ չէր վերադարձվել տերերին: Դատական նիստի ժամանակ կալանավորվածն իրեն մեղավոր չճանաչեց: Նրան դատապարտեցին 12 տարվա ազատազրկման: Առաջին փախուստը բանտարկյալն իրականացրեց անհասկանալի կերպով: Նա պարզապես անհետացավ փակ դռների հետևից ու 6 մետր բարձրություն ունեցող բանտային պատից:
1956թ. նրան նորից հայտնաբերեցին: Հայնդսը մեղադրեց հսկիչներին անօրինական կալանքի համար ու, օգտվելով դատարանի քաոսից, փախուստ կատարեց անմիջապես դատարանի դահլիճից:
Հսկիչը նրան ուղեկցում էր զուգարան: Կարիքները հոգալու համար հարկավոր էր ձեռնաշղթաներից ազատել մեղադրյալի ձեռքերը ու հենց տղամարդու ձեռքերն ազատվել էին, նա հրել էր ուղեկցողին զուգարան ու փակել կախովի կողպեքը, որ նախապես պատրաստել էին նրա համախոհները:
2. Պասկալ Պայետ: Ուղղաթիռի միջոցով երեք անգամ փախել է բանտից:
Նրան կալանավորել էին ինկասացիոն մեքենայից գողություն կատարելիս մարդ սպանելու համար:
Նրա դատը տեղի ունեցավ 2001-ին ու դատավճիռը հետևյալն էր՝ 30 տարվա ազատազրկում: Այդ ժամանակից ի վեր տղամարդը կարողացել է լքել բանտը 3 անգամ:
2007-ին տեղի ունեցավ նրա վերջին փախուստը: Բանտի տանիքին վայրէջք կատարեց ուղղաթիռ, որը նրա համախոհները օդաչուի հետ միասին առևանգեցին: Բանդիտները օդաչուին ազատ արձակեցին Միջերկրական ծովի ափին: Այդ ժամանակից ի վեր Պասկալի ու նրա հավատարիմ համախոհների մասին ոչինչ հայտնի չէ:
3. Ալկատրասից փախուստ կատարած միակ բանտարկյալներն են Ֆրենկ Մորիսը, Ջոն ու Կլարենս Անգլինները:
Եղբայրներ Ջոն ու Կլարենս Անգլինները Ֆրենկի հետ միասին հաջողությամբ իրականացրին իրենց ամենախճճված փախուստը 1962թ. հունիսի 11-ին: Բանտարկյալները օդափոխիչ հորով բարձրացան վերև ու ծխնելույզով դուրս եկան տանիք: Իջնելով տանիքից՝ եռյակը կղզուց հեռացավ ռետինե նավակներով: Միայն հաջորդ օրը բանտը սկսեց որոնողական աշխատանքները:
Բանտապանի խոսքով՝ իրենք միանգամից չեն նկատել բանտարկյալների բացակայությունը, քանի որ վերջիններս իրենց անկողնիններում թողել են օճառից, զուգարանի թղթից, ինչպես նաև բնական մազերից պատրաստված գլուխներ: Այդ խաբեությունն էլ ժամանակավորապես հետ էր պահել հսկիչներին որոնողական աշխատանքներից: