Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գյումրիի դեպքերի հետ կապված՝ ԱԺ-ն պետք է խորհրդակցություն անցկացնի. Հովհաննես Մարգարյան

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված՝ շրջանառվող տեղեկատվությունները խիստ իրարամերժ են: Թե որքա՞ն ժամանակ Գյումրին պետք է մնա խուճապային իրավիճակում եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում քաղաքում լարվածությունը թուլացնելու համար, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ. «Այսօրվա դրությամբ ինձ շատ բան պարզ չէ, անգամ դեռ պարզ չէ ՀՀ գլխավոր դատախազի գրությունը, որն ուղղված էր իր կոլեգային: Դուք գիտեք, որ քառօրյայի ընթացքում ՕԵԿ խմբակցությունն առաջարկով դիմեց Ազգային ժողովի նախագահին, որպեսզի խորհրդակցություն անցկացվի Գյումրիում տեղի ունեցած դեպքերի հետ կապված: Պետք է նշեմ, որ մենք մեկ անգամ պետաիրավական հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ լսումներ արդեն իսկ անցկացրել ենք: Հիմա ամեն ինչ անելու ենք, որ օր առաջ լսումներ կազմակերպենք գոնե երեք մշտական հանձնաժողովների մասնակցությամբ եւ բոլոր ուժային ու իրավապահ մարմինների ղեկավարների ներկայությամբ, լսումներին պետք է նաեւ ներկա լինի, ըստ էության, արտգործնախարարը»: Մեր այն հարցին, թե բացի Պերմյակովին դատապարտելուց և խիստ պատիժ նշանակելուց, գյումրեցուն մտահոգող ամենակարեւոր հարցերը որո՞նք են, պատգամավորը պատասխանեց. «Մեր գյումրեցիներին մտահոգող մի շարք հարցեր կան, որոնց պատասխանները մենք պետք է իմանանք` դարձնելով դրանք հանրության սեփականությունը: Մենք` որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, դրա իրավունքն ունենք: Այստեղ հարց է առաջանում, թե ո՞ր տարբերակն է ճիշտ՝ բա՞ց, թե՞ փակ լսումները: Պետք է նշեմ, որ այս հարցն ինձ համար գլխավոր խնդիր չէ, կարեւորն այն է, որ լսումներ կազմակերպվեն եւ մենք պաշտոնական տեղեկատվություն ունենանք այդ ամենի մասին: Մենք գրավոր փաստաթուղթ պետք է ունենաք: Երբ տեղեկանանք, թե ինչ կոնտեքստի մեջ է եղել ՀՀ գլխավոր դատախազի նամակը եւ ինչ պատասխան է նա ստացել ու նախաքննությանն էլ ինչ է պարզվել, օրինակ` արդյո՞ք այդ վիժվածքի կողմից փորձ է կատարվել Հայաստանի պետական սահմանը խախտել, ապա այս պարագայում այլ գնահատական կտամ, որովհետեւ եթե նման փորձ է արվել, ապա Պերմյակովին պետք է հանձնեին մեր պետական մարմիններին: Եթե անկեղծ ասեմ, ես ավելի շատ կողմ եմ բաց լսումներին, որպեսզի գյումրեցին ի վերջո տեղյակ լինի, թե ինչ է կատարվում: Այսօր մեր ցավը կայանում է նրանում, որ գյումրեցին մոլորված է, քանի որ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել, բացի ՀՀ քննչական կոմիտեի մեկ հայտարարությունից: Մենք տեղեկատվություն ենք ստանում թերթրից ու կայքերից, որտեղ ով ինչ ասես գրում է. մեկ գրում են, որ Պերմյակովին տարել են, մեկ ասում են, որ հանցանք իրականացնողը նա չէ. հարցերը շատ են և այդ հարցերն արդարացված են: Պետք է տրվի ինֆորմացիա, որը չի խանգարի նախաքննության գաղտնիության ապահովմանը»: Շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը պատվեր է խոշոր գերտերությունների կողմից, որը հստակ ծրագրով ուղղված է եղել Ռուսաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների մեջ սեպ խրելուն, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Մենք գնահատականների մեջ պետք է լինենք շատ զգույշ, կարծում եմ, որ եւ՛ ռուսական, եւ՛ հայկական կողմը տրամադրված են խնդիրը լուծելուն: Այս հարցը վերաբերում է երկու ժողովուրդներին եւ մեր իշխանություններին. կարեւոր է, որ բաց ու արդար դատավարություն իրականանա եւ հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Սկսած զորամասի հերթապահ պատասխանատուներից, վերջացրած մյուսներով, պետք է քրեական գործ հարուցվի, որ նրանց անփութության պատճառով զինվորը զենքը ձեռքին հայտնվել է դրսում: Դուք հիշում եք, որ նույն ռազմաբազայում 1999 թվականին կրկին նման դեպք էր եղել, որի արդյունքում երկու զոհ և տասնյակ վիավորներ ունեցանք: Ես` որպես գյումրեցի, կարող եմ ասել, որ այն ինչ տեղի էր ունենում շուկայի տարածքում` պարզապես սարսափելի էր: Դեպքերը կրկնվում են, և այս պարագայում պատկերացրեք Գյումրեցու հոգեվիճակը: Գյումրեցիներին պատկան մարմինների կողմից պետք է հստակ հաղորդվի, որ իրենք պաշտպանված ու ապահով են, որպեսզի մարդիկ հանգիստ քնեն, քանի որ նրանք խուճապի մեջ են: Սոսե Չանդոյան
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School