Yerevan, 01.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Վիճակը հիմա էլ է լարված, ծնողները երեխաներին դպրոց չեն տարել». Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում երեկ ժամը 17։30-ից կրակոցները չեն դադարել մինչեւ ուշ գիշեր։ Գյուղացիները հայտնել են, որ մինչ 20։00-ն ադրբեջանցիները կրակել են փոքր տրամաչափի զենքերով, իսկ 20։00-ից հետո հակառակորդը օգտագործել է խոշոր տրամաչափի զենքեր։ Նկատենք, որ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչները հակառակորդի գնդակներից պաշտպանվելու համար թաքնվել են թաքստոցներում, վերջիններս այնտեղ են մնացել այնքան ժամանակ, մինչեւ կրակոցները դադարել են: Հակառակորդի գնդակից մահացել է մեկ խաղաղ բնակիչ:  Սահմանին տիրող լարված իրավիճակի եւ գյուղաբնակների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, Orer.am-ը կապ հաստատեց Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանի հետ. «Կներեք, ես հիմա զբաղված եմ այդ գործերով և ժամանակի սղության պատճառով կարող եմ ասել միայն, որ այս պահին ամեն ինչ նորմալ է»: Տեղի ունեցածի հետ կապված Orer.am-ը կապ հաստատեց նաեւ տվյալ գյուղի բնակիչ Հովիկ Փասյանի հետ, ով մեզ հետ զրույցի ընթացքում նշեց. «Կրակոցներ եղել են մինչեւ գիշերվա ժամը երեքը: Այս ընթացքում մարդիկ թաքնվել էին հնարավոր բոլոր տեղերում: Դժբախտաբար մենք զոհ ունենք, գնդակը կպել էր Ղուկասյան Վանիկին, եթե չեմ սխալվում նա 1954 կամ 1955 թվի ծնված էր: Նրա դիակը դեռ չեն բերել գյուղ, միայն դա գիտեմ: Ես չոբան եմ ու հիմա գյուղում չեմ, չգիտեմ այսօրվա դրությամբ ինչ նորություններ կան, բայց գիտեմ, որ մարդիկ նյութական մեծ վնասներ ունեն, մարդկանց տներն են գնդակոծել»: Նույն ընտանիքի անդամ Հասմիկ Ղեվոնդյանն էլ նկատեց. «Կրակոցներ այսօր առավոտյան էլ են լսվել, բայց հատուկենտ, երեկվա պես չէր: Հիմնականում վիճակը բավական լարված էր գիշերը, սովորաբար երեկոյան կողմ են սկսում գնդակոծել մեր գյուղերը: Ընդհանուր առմամբ գյուղում հիմա էլ է լարված վիճակ, գիտեք, որ կրակոցների արդյունքում ունեցել ենք մեկ զոհ: Այս անգամ կրակոցները սովորականի պես չէին, դա ավտովամտի կրակոց չէր, այս անգամ ինչ-որ մեծ ուժով էին հարվածները: Գնդակոծման արդյունքում խոտի դեզեր են այրվել, տներ են քանդվել, մի խոսքով շատ մեծ վնասներ են նրանք մեզ հասցրել»: Տիկին Հասմիկն էլ պատմեց, որ այսօր ծնողները թույլ չեն տվել, որպեսզի երեխաները գնան դպրոց. «Գիտեմ, որ երեխաներին դպրոց չեն տարել, երեւի մանկապարտեզ էլ չեն տարել, դա հստակ չգիտեմ: Անհնար է արդեն, փոքրիկ երեխաներն այդ կրակոցների ձայներից վեր են թռչում: Մենք մեծ ենք և կարող ենք ինչ-որ կերպ հասկանալ իրավիճակը, բայց նրանք դեռ փոքր են ու շատ բան չեն հասկանում»: Հակառակորդի ցինիզմն, ինչ խոսք, սահմաններ չունի, ադրբեջանցիներն այնքան են տարվել փուչ նպատակներին հասնելու երազանքներով, որ սկսել են գնդակոծել ոչ միայն մեր գյուղերը, այլ նաեւ սեփական ժողովրդին: Ինչպես հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, փետրվարի 4-ին` ժամը 22:40 րոպեից սկսած, Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվել է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով: Նկատենք, որ սա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է, երբ ադրբեջացիները կրակում են սեփական գյուղի վրա: Սոսե Չանդոյան
Learn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of schedule EIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project