1in.am-ը գրում է․
Նա հարուստ է, հայտնի, գեղեցիկ: Ի՞նչ է հարկավոր, որ աղջիկները հայտնվեն նրա ոտքերի տակ: spletnik.ru-ն առաջարկում է հիանալ ֆուտբոլիստի ամենավառ կանանցով, որի ծննդյան 30-ամյակը լրանում է այս տարի:
Նրա կողքին միշտ հմայիչ աղջիկ է եղել: Ընդ որում՝ 2001-2002թթ. նա հանդիպել է ֆուտբոլիստ Մարիո Ժարդելի քրոջ՝ Ջորդանայի հետ:
Ջորդանա Ժարդել
2002-ին Ռոնալդուն տարվեց արդեն պորտուգալացի մոդել Կարինա Ֆերրոյով: Նրանք հանդիպեցին 3 տարի, ապա բաժանվեցին:
Կարինա Ֆերրո
Նրանից բաժանվելուց հետո Ռոնալդուն աղջիկներին փոխում էր ձեռնոցի պես, սակայն անսպասելիորեն իր համար կյանքի ուղեկից ընտրեց իրենից 10 տարով մեծ հաղորդավարուհի Մերչե Ռոմերոյին:
Մերչե Ռոմերո
Ապա ֆուտբոլիստը տարվեց բրազիլացի մոդել ու դերասանուհի Ջեմմա Ատկինսոնով: Ասում են՝ նրանք բաժանվել են դավաճանության պատճառով:
Ջեմմա Ատկինսոն
Որոշ ժամանակ անց Ռոնալդուն ԱՄՆ-ում ծանոթացավ իտալուհի Լետիցիա Ֆիլիպեի հետ, որը 7 տարով մեծ էր ֆուտբոլիստից:
Լետիցիա Ֆիլիպի
Կրիշտիանուի ամենավառ ամերիկյան ծանոթությունը Փերիս Հիլթոնի հետ էր: Սիրավեպը երկար չտևեց՝ ֆուտբոլիստը ԱՄՆ-ից գնաց Իսպանիա:
Փերիս Հիլթոն
Ֆուտբոլիստը այնուամենայնիվ ապացուցեց, որ ի վիճակի է երկարատև հարաբերությունների: Վերջին 5 տարում նա հանդիպեց մոդել Իրինա Շեյքի հետ, սակայն տարաձայնությունների պատճառով զույգը բաժանվեց վերջերս:
Իրինա Շեյք