Փեսացուներ ձիերի վրա, ամենահարուստ հարսնացուներ, զանգվածային հարսանեկան արարողություններ, միասեռական զույգեր ու շատ այլ հետաքրքիր նյութեր այն մասին, թե ինչպես է անցկացվում հարսանիքը աշխարհի տարբեր երկրներում:
Հարսանիքը նոր ընտանիքի ծննդյան օրն է, օր, երբ երկու սիրող սրտերը միավորվում են պաշտոնապես: Որոշ հարսանեկան դետալներ միանման են՝ հարսնացուի սպիտակ զգեստ, փեսացուի դասական կոստյում, ուրախության ու երջանկության արցունքներ:
Սակայն ամեն երկրում, ամեն ժողովուրդ ունի իր հարսանեկան սովորույթները, որ չեն կրկնվում ոչ մի այլ վայրում, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով wowfacts.net-ին:
Եկեք տեսնենք, թե ինչպես են ամուսնանում երիտասարդները տարբեր երկրներում:
Խանշույ դինաստիայի ժամանակվա նորապսակները խոնարհվում են միմյանց չինական ավանդական հարսանեկան արարողության ժամանակ: Զանգվածային հարսանիքին մասնակցելու համար հավաքվել էր Չինաստանի 130 զույգ:
«Հարսնացուների շքերթի» մասնակիցը, ով ամեն տարի անցկացվում է Կրասնոյարսկում: Մոտ 100 երիտասարդ կանայք կրում են հարսանեկան զգեստներ, որպեսզի նորից վերապրեն իրենց հարսանիքի օրվա զգացողությունները:
Ամուսնություն Լաս Վեգասի ավտոկայանատեղիներից մեկում:
Զույգը ծամածռվում է ու լուսանկարվում բջջայինով Ֆիլիպիններում կաթոլիկ եկեղեցիներից մեկում:
Հնդկաստանի Քաշմիր նահանգի բնակիչը վերադառնում է իր հարսանիքից տուն: Նա գունջար է՝ էթնիկ փոքրաթիվ համայնքի ներկայացուցիչ:
Հարսնացուն ու փեսան աղոթում են հարսանեկան արարողության ժամանակ Իսլամաբադի եկեղեցիներից մեկում:
75-ամյա կինը համբուրում է իր 87-ամյա ամուսնուն:
Զինվորները պահում են հարթակը Չինաստանում զանգվածային հարսանիքի խմբակային լուսանկարի ժամանակ: 264 զույգ միմյանց այդ օրը հավատարմության երդում տվեցին, իսկ երկրի պաշտպանության նախարարը դարձավ արարողության պաշտոնական վկան:
Սոմալիեցի ոստիկանն ու նրա կինը ամուսնական արարողությունից հետո: Այս շրջանը նախկինում հսկվում էր «Ալ Քաիդայի» կողմից ու տարբեր աշխարհիկ միջոցառումներն արգելված էին, ներկայում արգելքը հանված է:
Հարսանեկան լուսանկար Շանհայի փողոցներից մեկում:
Թագավորական ամուսնություն Բրունեյում: Հարսնացուն՝ Հասանալա Բոլկիախը Բրունեյի սուլթանի՝ աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկի դուստրն է:
Չինացի նորապսակները լուսանկարվում են խորհրդանշական հարսանիքի ժամանակ: 15 զույգ, որոնք ամուսնացել էին հայրենիքում, գնացել են Գերմանիա, որ կրկնեն իրենց երդումը Նոյվանշտայն դղյակում, որը Եվրոպայի ամենահայտնի տեսարժան վայրերից է:
Առաջին միասեռական ամուսնությունն է՝ կնքված Թայվանում, թեև այն պաշտոնապես իրավական չի ճանաչվել:
Երիտասարդներն ԱՄՆ-ի կոմիքսների խանութում ամուսնությունից հետո:
Բանտարկյալը կնոջ ու իր հարազատների հետ լուսանկարվում է Լիմայի բանտում հարսանեկան արարողությունից հետո: Մոտ 10 զույգ ամուսնացավ հարավամերիկյան այդ ամենամեծ բանտում, որտեղ պահվում է ավելի քան 9 հազար բանտարկյալ:
Փեսացուն հարսնացուի հետ փուչիկներ է պահում Չինաստանի նահանգներից մեկում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ:
Պերուից զույգը կրում է ավանդական զգեստներ՝ սպասելով զանգվածային հարսանիքին: Մոտ 60 զույգ է եկել մասնակցելու պետական սոցիալական ծրագրով անցկացվող հարսանիքին:
Սիրիացի 27-ամյա հարսնացուն պատրաստվում է հարսանեկան արարողությանը: Դդրա համար նա ստիպված է եղել հատել Սիրիայի ու Իսրայելի միջև սահմանը, որ հայտնվի 1967թ. Իսրայելի կողմից օկուպացված շրջանում, որտեղ ապրում է նրա փեսացուն: Հանդիպումը կայացել էր Կարմիր խաչի օգնությամբ:
Զանգվածային հարսանիք Հնդկաստանում:
Հարսնացուն կեցվածք է ընդունում Պեկինում լքված երկաթուղային կայարանի մոտ:
Հարսնացուն հետևում է, թե ինչպես է իր հուդայական փեսացուն պարում Երուսաղեմում հարսանիքի ժամանակ: Հարսանեկան ծիսական պար է:
Սիրիաից դիպուկահարն ու նրա հարսացուն մատանիներ են փոխանակում: Նրանք ծանոթացել էին հիվանդանոցում, որտեղ աղջիկը խնամում էր իր ապագա ամուսնուն, ով ոտքից վիրավորվել էր:
9 փեսացու ծունկի է գալիս՝ համբուրելու իրենց հարսնացուների ձեռքերը Մինսկում հասանիքի ժամանակ:
Հարսնացուները սպասում են իրենց հերթին, որ կարողանան մասնակցել Բրազիլիայում 2014թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար կառուցվող մարզադաշտում ամուսնանալու համար: Շինարարության վրա աշխատող 62 փեսացու ամուսնացան շնորհիվ շինարարական ընկերության:
Հորդանանցի փեսացուն նստած է իր ազգականների ուսերին, որոնք պարում են 45 զույգի զանգվածային հարսանիքի ժամանակ: Միջոցառումը կազմակերպել էր Իսլամական կազմակերպությունը, որը քարոզում է մինչ հարսանիքը սեքսուալ կապերի բացակայություն:
Աղջիկը բաց է թողնում ձեռքերն այն բանից առաջ, ինչ կցատկի SunTrust երկնաքերից: Նրա կյանքում տեղի է ունենում երկու նշանակալից իրադարձություն՝ RiverRocks փառատոնի բացումն ու սեփական հարսանիքը:
Իսպանացի զույգը որոշել է ամուսնանալ օկեանարիումի լողավազանում:
Բոլիվիայի 49-ամյա փոխնախագահն ու նրա 25-ամյա փեսացուն ողջունում են մարդկանց:
Զանգվածային ամուսնություն Բոլիվիայում:
Բոլիվիացի հետաքրքիր զույգ, որը մասնակցում է Ամազոնի շրջանում անցկացվող զանգվածային հարսանիքին:
Զինվորականը պահպանում է Մոնղոլիայի խորհրդարան տանող մուտքը, որի մոտ նկարվում են նորապսակները:
Երիտասարդները լուսանկարվում են Շանհայի փողոցներում:
Երիտասարդները վազում են Պեկինում անսպասելի սկսված անձրևից:
Հարսանիք Գանայի լողափին:
Զույգ, որը ամուսնալուծվել է 50 տարի առաջ, սակայն նորից որոշել է ամուսնանալ:
Զանգվածային հարսանիք Հնդկաստանում: Հարսանիքը կազմակերպվել էր բարեգործական կազմակերպության կողմից նրանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ կազմակերպել հարսանիք: Ամուսնացավ 126 զույգ:
Ֆոտեսեսիա Շանհայում:
Անվտանգության ծառայությունը ողջունում է հարսնացուին ու փեսացուին Բաղդադի հսկիչ-անցագրային կետի մոտով անցնելիս:
Փեսացուի վկան նրան սափրում է Մակեդոնիայի շրջաններից մեկում անցկացվող հարսանեկան ավադական ծեսի ժամանակ:
Հարսնացուն գնում է փեսացուի մոտ հարսանիքի ժամանակ: Սիրիացի այդ զույգին հրավիրել են ամուսնանալ Պաղեստինում, քանի որ երկուսն էլ ունեն պաղեստինյան արմատներ:
Նորապսակները տորնադոյի ֆոնին:
Հարսնացուները պարում են Բուխարեստում Հաղթանակի կամարի մոտ: Կամարը Փարիզի Հաղթանակի կամարի ճիշտ պատճենն է ու հանդիպման վայր ապագա հարսնացուների համար մինչ հարսանիքն սկսելը, երբ կատարվում է հարսնացուի առևանգման ծեսը: Այդ ռումինական հին ծեսը տարածում ունի երկրի մայրաքաղաքում:
20-ամյա պակիստանցի հարսնացուն ընկերների հետ սպասում է ազգականներին, որ ուղևորվի եկեղեցի ամուսնանալու:
Նորապսակները համբուրվում են Մանիլայի փողոցներից մեկում: