Yerevan, 24.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը». Էդվարդ Նալբանդյանի հոդվածը՝ Փարիզի հանդեսներից մեկում

Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը, որը միջազգային քաղաքագիտական և դիվանագիտական աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից է, հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արտգործնախարար։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» վերնագրով ծավալուն հոդվածում Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արմատներին, կարգավորման գործընթացին, իրավական ասպեկտներին և հանգուցալուծման հնարավոր ուղիներին։ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացնում է 1990-ական թվականների սկզբից Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը, բանակցային գործընթացի փուլերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկները և վերջին զարգացումները։ «Ադրբեջանը մերժեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները, որոնք առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ներառյալ՝ Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս), Աստրախանի (2010թ. հոկտեմբեր), Սոչիի (2011թ. մարտ) և Կազանի (2011թ. հունիս) գագաթաժողովների ժամանակ: Ադրբեջանը մերժել է եռանախագահների կողմից ներկայացված բոլոր առաջարկները։ Նա փորձում է տարբեր միջազգային հարթակներում ոչ միայն խեղաթյուրել բանակցային գործընթացի էությունը, այլև հակամարտության բնույթը՝ չխորշելով ապակողմնորոշել միջազգային հանրությանը' ներկայացնելով հակամարտության հետևանքները որպես դրա պատճառներ»,- գրում է Էդվարդ Նալբանդյանը։ Արտգործնախարարը, կարևորելով միջնորդների կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցների իրականացումը, ընդգծում է. «Համանախագահները ներկայացրել են վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների վերաբերյալ մի շարք առաջարկներ՝ հրադադարի ռեժիմի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում: Բոլոր այս առաջարկները հավանության են արժանացել մի շարք կարևորագույն միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից: Դրանք ողջունել են նաև Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Բայց բոլորը մերժվել են Բաքվի կողմից»։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը անդրադառնում է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով քարոզվող հայատյացությանը և դրա վտանգավոր հետևանքներին. «Ադրբեջանում լրագրողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները, մտավորականության ներկայացուցիչները հետապնդվում են որպես «Հայաստանի լրտեսներ» կամ «ազգի թշնամիներ»' միայն այն պատճառով, որ նրանք հանդես են գալիս հօգուտ խաղաղության և հաշտեցման: Գրող Աքրամ Այլիսլին հետապնդումների թիրախ դարձավ մի վեպ հրատարակելու համար, որում անդրադառնում էր Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերին: Նրա գրքերը հրապարակայնորեն այրվեցին, իսկ գրողը, ստանալով մահվան սպառնալիքներ, ստիպված էր լքել երկիրը»։ Արտգործնախարարն ընդգծում է, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ահազանգել են Ադրբեջանում ռասիզմի, անհանդուրժողականության և մարդու իրավունքների խախտումների սարսափելի դրսևորումների և հայատյացության քաղաքականության մասին: Ի պատասխան՝ Բաքուն հանդուրժողականության և ազատությունների թեմաներով կեղծ համաժողովներ է կազմակերպում՝ հույս ունենալով ուրիշներին պարտադրել մարդու իրավունքների վերաբերյալ իր սեփական տեսակետը։ Հոդվածի՝ «Ադրբեջանը՝ որպես վտանգ տարածաշրջանային անվտանգության համար» խորագրի ներքո նախարար Նալբանդյանը մանրամասնում է. «Քսան տարիների ընթացքում Ադրբեջանն արել է ամեն ինչ՝ խաթարելու հրադադարի ռեժիմը: Շփման գծի երկայնքով և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունները հանգեցրել են մեծաթիվ մարդկային կորուստների և կտրուկ ավելացրել են լարվածությունը: Բաքվի ղեկավարության հայտարարությունները և քայլերն ապացուցում են, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության լուրջ վտանգ է դարձել: Այս երկիրը կորցրել է իրականության զգացումը և ջանք չի խնայում՝ խափանելու խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունները: Ահա թե ինչու, չնայած վերջին վեց տարիների ընթացքում համանախագահ երեք երկրների ինտենսիվ ջանքերին՝ շուրջ քսան գագաթաժողով, մի քանի տասնյակ հանդիպումներ նախարարական մակարդակով, եռանախագահների այցեր տարածաշրջան, բանակցային գործընթացում չի հաջողվել բեկում արձանագրել: Փաստացի, Բաքվի իշխանությունները հետաքրքրված են միայն միակողմանի օգուտներ կորզելու մեջ»։ Ներկայացնելով Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ Հայաստանի տեսլականը՝ Էդվարդ Նալբանդյանը գրում է. «Մենք համոզված ենք, որ վերջին վեց տարիների ընթացքում համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում ուրվագծված սկզբունքները և տարրերը կարող են հիմք հանդիսանալ՝ հակամարտության արդար և տևական կարգավորման համար: Հայկական կողմը կիսում է այն մոտեցումը, որ ժողովուրդները պետք է նախապատրաստվեն խաղաղության, ոչ թե պատերազմի: Դժբախտաբար, մինչ օրս ադրբեջանական ղեկավարությունն անում է ճիշտ հակառակը: Մենք լիովին համաձայն ենք համանախագահ երկրների հետ առ այն, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը, և որ միայն բանակցային կարգավորումը կարող է հանգեցնել կայունության, խաղաղության՝ ընձեռելով տարածաշրջանային համագործակցության և զարգացման նոր հնարավորություններ: Որքան շուտ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա այս իրականությունը, այնքան ավելի մոտ կլինի հակամարտության կարգավորումը»: Արտգործնախարար Նալբանդանի հոդվածը՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հրապարակվել է նաև որպես Politique Internationale-ի ամսագրի հավելված՝ առանձին բրոշյուրի տեսքով։
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive