a1plus.am-ը գրում է.
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Տոլստոյի փողոցից անհայտ անձինք առեւանգել են ակտիվիստ Արտակ Խաչատրյանին: Նա ակտիվորեն մասնակցել է «Շրջանառության հարկի մասին» օրենքից դժգոհ քաղաքացիների բողոքի ակցիաներին:
Արտակ Խաչատրյանը սերտ կապեր ունի ԲՀԿ-ի հետ։ Համենայնդեպս, դա են վկայում նրա անձնական լուսանկարները ֆեյսբուքում։
Լուրը հաստատեց նաեւ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը։