Yerevan, 24.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ մենք երկար ենք նստում համակարգչի առջև

Lifestyle
Մեզանից շատերն աշխատում են տարբեր գրասենյակային աշխատավայրերում, ու անկախ նրանից, թե ինչ պաշտոն ունեք Դուք, եթե Դուք գրասենյակային աշխատող եք, ով իր աշխատանքի բնույթով շատ է համակարգչով աշխատում, ապա ստիպված եք համակարգչի առջև նստել ողջ օրը։ Սա ոմանց մոտ երանելիություն է առաջացնում, սակայն վստահեցնում ենք, նման աշխատանքը շատ լուրջ ռիսկեր է պարունակում օրգանիզմի համար։ Օրինակ՝ բրիտանացի գիտնականները պարզել են, որ նստակյաց աշխատանք ունեցող մարդիկ միջինում 10 տարով ավելի շուտ են ծերանում, քան իրենց ավելի ակտիվ հասակակիցները, իսկ ամերիկացի գիտնականները պարզել են, որ նստակյաց աշխատանքը, համակարգչային խաղերը, ժամերով հեռուստացույցի առջև նստելը և պասիվություն ենթադրող այլ զբաղմունքները բերում են օրգանիզմի մետաբոլիմի այնպիսի փոփոխությունների, որոնց արդյունքում սկսում է ավելորդ քաշ կուտակվել, վատ են սկսում աշխատել անոթները, տեսողությունը, աղեստամոքսային տրակտն ու այլ օրգանները։ Ի՞նչ սպառնալիքներ է պարունակում նման կենսակերպը ու ինչպե՞ս պայքարել դրանց դեմ։

Մեջքն ու նստակյաց աշխատանքը

Նստակյաց աշխատանքի ժամանակ հաճախ ի հայտ են գալիս թեթև ցավեր մեջքի շրջանում, պարանոցի թմրածություն ու այլ քիչ դուրեկան սիմպտոմներ։ Դրանք կարող են ավելի լուրջ հիվանդությունների համախտանշաններ լինել։ Օրինակ՝ սկոլիոզի ու օստեոխոնդրոզի, իսկ դրանց պրոֆիլակտիկայի համար կարող են օգտակար լինել հետևյալ վարժությունները. Պարանոցի ցավերի դեպքում 1. Կանգնեք պատի մոտ ու հենվեք ծոծրակով դրան 3-5 վայրկյանի ընթացքում, իսկ հետո թուլացրեք Ձեր մկանները։ 2. Նստեք սեղանի շուրջ, դրեք Ձեր ծնոտը, արմունկների վրա հենված, ձեռքերի մեջ ու սեղմեք ծնոտով՝ միևնույն ժամանակ փորձելով կախել ու տարուբերել գլուխը։ Այս վարժություններն անելիս արեք այդ վարժանքները ոչ ավել, քան 4-5 անգամ 1 վարժության ընթացքում։ Կրծքի օստիոխոնդրոզ, ցավեր կրծքավանդակի ու թիակների շրջանում 1. Նստելով աթոռին՝ հենվեք Ձեր թիակներով հենատեղին։ 2. Ձեռքերով բռնեք նստատեղից ու փորեք հրել Ձեր մարմինը դեպի վեր։ 3. Նստած վիճակում դրեք Ձեր արմունկները սեղանին ու ճնշում գործադրեք սեղանի վրա։ 4. Մեջքով հենվեք պատին ու հերթով սեղմեք պատին Ձեր հետույքը, կոնքը ու թիակները։ Այս վարժությունների տևողությունը սկզբում չպետք է գերազանցնեն 2-3 վայրկյանը, բայց հետո աստիճանաբար կարելի է հասցնել դրանց տևողությունը 5-7 վայրկյանի։ Գոտկատեղի օստիոխոնդրոզ, ցավեր գոտկատեղի ու պոչուկի շրջանում 1. Կանգնեք ուղիղ, ձեռքերը դրեք ազդրերին ու դանդաղ հետ ու առաջ շարժումներ կատարեք։ 2. Տանը քնելուց առաջ վարժություններ արեք. պառկեք մեջքի վրա հարթ, չոր մակերևույթի վրա, դանդաղ սեղմեք ոտքերը Ձեր որովայնին, մնացեք այդ դիրքում մի քանի վայրկյան, հետո էլի ուղղվեք։ Օգտակար է նաև «հեծանիվ» վարժությունը. մեջքի վրա պառկած՝ վեր բարձրացրեք ոտքերն ու սկսեք դրանցով սեղմակ պտտող վարժություններ իրականացնել։

Սրտանոթային համակարգն ու նստակյաց աշխատանքը

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք նստած սեղանի շուրջ։ Ամենավնասակար դիրքը, երբ ուսերը քիչ բարձրացված են, պարանոցն ու ծոծրակի մկանները լարված են, իսկ գլուխն առաջ է թեքված։ Եթե այս դիրքում երկար եք մնում, ողնաշարային զարկերակների աշխատանքը վատթարանում է, ու խախտվում է ուղեղի սնուցումն արյամբ, ինչի արդյունքում առաջ են գալիս գլխացավեր, վատթարանում է հիշողությունը, բարձրանում է ճնշումն ու հոգնածության աստիճանը։ Կարող են ի հայտ գալ նաև ցավեր սրտի շրջանում և առիթմիա, եթե միջկողային նյարդերը երկար ժամանակ են սեղմվում։ Որպեսզի խուսափեք այս ամենից, կատարեք հետևյալ քայլերը. 1. Հնարավորինս հաճախ փոփոխեք Ձեր դիրքը, երբ նստած եք։ 2. Անդադար վերահսկեք Ձեր մկանային լարվածությունն ու մի թույլ տվեք, որ մկանները լարվեն։ Ամեն 10-15 րոպեն մեկ ստուգեք, թե արդյո՞ք լարված է մեջքը, բարձրացվա՞ծ են ուսերը, չե՞ն հոգնում արդյոք ձեռքերը, ու ինչ-որ թեթև ֆիզիկական վարժություններ արեք, որպեսզի Ձեր մարմինը թուլանա։

Չոր աչքեր

Ակնաբույժները չոր աչքի սինդրոմն անվանում են նաև «գրասենյակային աչքի սինդրոմ»։ Դրա ախտանիշներն են աչքի կարմրածությունը, չորությունը, զգացումը, որ աչքի մեջ ավազ է լցվել։ Սրա պատճառը երկար ժամանակ համակարգիչներով լի սենյակում գտնվելն է, որտեղ օդափոխիչներ են աշխատում ու նման պայմաններում երկար աշխատելը։ Չոր աչքերի վրա չի կարելի աչք փակել։ Եթե ժամանակին չդիմել բժշկի, ապա կարող են բարդացումներ լինել, ու Դուք կհայտնվեք վիրահատական սեղանին։ Սրանից խուսափելու համար հետևեք այս խորհուրդներին. 1. Համակարգչի մոնիտորը մեզ պատկերներ է ցույց տալիս պիքսելների միջոցով, որոնք իրենցից փոքրիկ կետիկներ են ներկայացնում։ Դրանից մեր աչքերը լարվում են, ու որպեսզի թուլացնենք այդ լարվածությունը, պետք է 45 րոպեն մեկ առնվազն 10 րոպեանոց դադարներ անել։ 2. Աչքերի լարվածությունը կարելի է թուլացնել նաև աչքերի մկանների վարժանքներ իրականացնելով. – Սևեռեք Ձեր հայացքը հեռու, հետո փորձեք նայել Ձեր քթին։ – Աչքերով վերև-ներքև ու աջ-ձախ նայեք։ – Փակեք Ձեր աչքերն ու թեթևակի սեղմեք դրանք մատներով. սեղմեք-բաց թողեք, սեղմեք-բաց թողեք։ Դա բարելավում է արյան շրջանառությունը։ – Ուժեղ փակեք Ձեր աչքերն ու բացեք դրանք։ – Ժամսլաքի ուղղությամբ պտտեք հայացքը, իսկ հետո արեք նույնը հակառակ ուղղությամբ։ Վերոնշյալ բոլոր վարժությունները պետք է անել 5 անգամ և օրական առնվազն 1-2 սեանսով։

Դաստակի ցավեր. համակարգչային մկնիկի ախտանիշ

Համակարգչի հետ գործ ունեցողները հաճախ ցավեր են ունենում դաստակի շրջանում, քանի որ նրանք տևական լարվածության մեջ են պահում միջնանյարդը։ Համակարգչային մկնիկի ախտանիշի դեմ կարելի է պայքարել հետևյալ կերպ. – Այնտեղ, որտեղ Ձեր դաստակի մկանը միանում է արմունկին, գտեք նախաբազկի փոքրիկ կոշտուկը, որը սովորաբար 1.5-2 սմ հեռավորության վրա է գտնվում Ձեր արմունկից ու սկսեք մերսել այն։ Այդ միջոցին Դուք կզգաք, որ Ձեր մատները թեթևակի թմրում են։ – Ծալեք Ձեր ձեռքն ու արեք շարժում, ասես գնդակ եք գցում գետնին։ – Բռունցք արեք ու նորից բացեք ափը։ Եթե այս ամենը չի օգնում, ապա խնդիրը խորացել է, ու պետք է դիմել բժշկի։

Նստակյաց աշխատանքը կարող է բերել վարիկոզի, թրոմբոզի ու ոտքերի թմրածության

Երբ մենք երկար ենք նստած վիճակում մնում, մեր երակները սկսում են ծանրաբեռնվել ու սեղմվել։ Շատ վնասակար է ոտքը ոտքին գցած նստելը, դա կարող է բերել վարիկոզի ու թրոմբոզի։ Դրանից խուսափելու համար արեք հետևյալը. – Նստած վիճակում հերթով ծալեք ու մեկնեք ոտքերը ծնկի շրջանում, իսկ հետո հերթով ծալեք ու թողեք ոտքերի մատները։ – Նստած վիճակում սեղմեք ոտքերը միմյանց ու թաթերն իրար զուգահեռ դիրքի բերեք։ Այնուհետև երկու ոտքերով էլ դանդաղորեն «կանգնեք» թաթերի վրա՝ նստած դիրքում մնալով ու կրկին դանդաղ վերադարձրեք դրանք նախնական վիճակին։ Եվ այսպես՝ 15-20 անգամ։ – Կանգնեք ու, ոտքերը միասին պահած, պահեք Ձեր ձեռքերն իրանի երկայնքով, խորը շունչ քաշեք, թաթերի վրա կանգնեք ու դանդաղ վերադարձեք սկզբնական դիրքին։ – Տանը պառկեք հարթ մակերևույթի վրա, ոտքերի տակ խողովակի պես փաթաթված վերմակ դրեք ու այս դիրքում 10 րոպե մնացեք։ – Քնելուց առաջ պառկեք մեջքի վրա ու արեք «հեծանիվ» վարժություն 1 րոպեի ընթացքում։

Թութք

Թութքը գրասենյակային աշխատողների պատուհասն է, քանի որ հենց նստակյաց աշխատանքն է սրա հիմնական պատճառներից մեկը։ Պրոֆիլակտիկայի համար կատարեք հետևյալ գործողությունները. – 45 րոպեն մեկ վեր կացեք ու թեթև վարժանքներ արեք։ – Փափուկ նստարանը փոխարինեք չորով։ – Պարբերանար ձգեք Ձեր ուղիղ աղիքի մկաններն ու թուլացրեք դրանք։

Փոքր տազի օրգանների հիվանդություններ

Համակարգչի առջև երկար նստելը եթե զուգորդվում է սեռական կյանքի տևական դադարով, ապա փոքր տազի շրջանի արյան կանգ է սկսվում։ Դա կարող է բերել կանացի ու արական սեռական ու այլ օրգանների բորբոքման։ Արյան շրջանառությունը բարելավելու համար պարբերաբար կատարեք հետևյալ վարժությունները. – Կոնքերով գրեք «8» ու առհասարակ շատ թափ տվեք Ձեր ազդրերը։ – Աշխատանքից վերադառնալիս աշխատեք քայլել, մի շտապեք ու եթե հարմար է՝ օրորեք Ձեր ազդրերը։ – Կատարեք քայլ տեղում վարժությունը։

Քրոնիկական հոգնածության սինդրոմ (ՔՀՍ)

Այս ախտանիշը ծագել է գիտատեխնիկական պրոգրեսի ժամանակաշրջանում։ Այն հիմնականում հանդիպում է մեգապոլիսների բնակիչների մոտ, որոնցից առավել հաճախ՝ գրասենյակային աշխատակիցների։ ՔՀՍ-ի ծագման հիմնական պատճառը մինչ օրս էլ անհայտ է։ Համարվում է, որ այն իմունային ու նյարդային համակարգերի հիվանդություն է։ Եթե Դուք հոգնածություն եք սկսում զգալ անգամ աննշան ֆիզիկական աշխատանք կատարելուց հետո, ունեք կայուն ցավեր հոդերում ու մկաններում, ուժեղ թուլություն եք զգում, ապա դա կարող է լինել հենց ՔՀՍ կամ էլ օրգանիզմում յոդի պակաս։ Պարզելու համար՝ քնելուց առաջ Ձեր դաստակին յոդով ցանց նկարեք, ու եթե մինչ առավոտ այն անհետանա, ապա Ձեր մոտ յոդի պակաս կա։ Այս դեպքում կարող եք լրացնել այդ պակասը՝ ձկնային ուտեստներ ու յոդացված աղ ուտելով, սակայն չչարաշահեք, որովհետև յոդի ավելցուկն ավելի վտանգավոր է, քան դրա դեֆիցիտը։ ՔՀՍ-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը արոմաթերապիան է։ Աշխատունակությունը բարձրանում է ցիտրուսայինների եթերային յուղերի օգնությամբ։ Օգտակար են նաև թուլացնող լոգանքները։
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes