Տարվա ընթացում ՌԴ-ում բնակվող շուրջ 3,4 միլիոն միգրանտները, համաձայն նոր գործող միգրացիոն օրենքի, պետք է ռուսաց լեզվի եւ պատմության քննություն հանձնեն: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, միգրանտները պարտավոր են իմանալ նաեւ ՌԴ օրենսդրությունը:
Միայն այս պահանջները բավարարելու դեպքում միգրանտները կստանան աշխատանքի եւ ժամանակավոր բնակության իրավունք: Օրենքը չի տարածվում միայն բարձրագույն վերապատրաստում անցած մասնագետների վրա:
Քննությունների հանձնման կապակցությամբ ՌԴ տարբեր քաղաքներում անգամ կենտրոններ են բացվել: ՌԴ միգրացիոն ծառայությունից տեղեկացրել են, որ 1,5 միլիոն միգրանտ քննություն հանձնելու համար հավելյալ պատրաստվածության կարիք ունի: