Bravo.am-ը գրում է.
Արամ MP3-ն այսօր ներկայացրել է իր նոր` «Help» տեսահոլովակը: «Վիտամին» ակումբում տեղի ունեցած շնորհանդեսին նա հայտնել է, որ երգի երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ գործիքավորումը կատարել են Լիլիթ Նավասարդյանն ու դիջեյ Սերժոն:
«Կերպարս մարմնավորում է մարդկությանը եւ օգնություն խնդրում անարդարությունների դեմ պայքարելու համար, բայց չի գիտակցում, որ ինքը կարող է իրեն օգնել, որովհետեւ աշխարհի չարիքների 99 տոկոսը հենց մարդիկ են ստեղծել: Կադրեր կան Հայոց ցեղասպանությունից, որն առ այսօր չի դատապարտվել»,-ասել է երգիչը:
Արամը տեղեկացրել է, որ երգում օգտագործել է հատված Չառլի Չապլինի մենախոսությունից.«Նա ասում էր, որ ամենամեծ ուժը մարդկության ձեռքին է, ճիշտ կլինի, եթե այդ ուժն ուղղենք բարի գործեր անելու համար, այլ ոչ թե քանդենք ու ավիրենք մեր մոլորակը»:
Շարունակությունը` այստեղ: