Daily Mail-ը գրում է, որ Քնի խանգարման Քլիվլենդյան կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն, մարդը կարող է սարսափ երազներ տեսնել եթե նրա օրվա սննդակարգում “վթարներ” են տեղի ունեցել: Երբ մարդն ուտում է, նրա գլխուղեղի ակտիվությունը ավելանում է. հետևաբար ավելանում են նաև քնած ժամանակ տեսած կամ տեսնելիք երազների քանակը, տևողությունն ու մանրամասները: Կանադական մի ուսումնասիրության համաձայն, որին մասնակցել են 389 կամավորներ, գիշերային սարսափ երզների 8,5%-ը կապված է օրվա սննդակարգի հետ, ինչը փաստվել է նաև Թասմանիայի (Ավստրալիա) համալսարանի կենսաքիմիական լաբորատորիայի փորձերով: Եվ այսպես, հետազոտությանը մասնակից կամավորներից վեցը քնելու պատրաստվելիս կերել են սուր համ ունեցող կերակուրներ: Քնի առաջին փուլի ընթացքում նրանց մոտ նկատվել է բարձր ջերմաստիճան ու դժվարությամբ են կարողացել քնել: Միաժամանակ նաև նկատվել է տեսած սարսափ երազների թվի աճ: Սակայն մապրզվում է սարսափ երազները ոչ միայն սուր համով սննդի հետ են կապված: “The Journal of the Mind and Booty” ամսագիրը հրապարակել է մի հոդված, որտեղ նույն բնույթի հետազոտության արդյուքներն են հրապարակվել: Եվ ինչ է պարզվում: Քաղցր համով սնունդը ևս նպաստում է, որպեսզի քնելիս մարդը տեսնի սարսափ երազներ: