Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 13.00-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված է բողոքի և աջակցության գործողություն՝ «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» կարգախոսով: Հիշեցնենք, որ ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Կասեցում» հասարակական շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը դաժան ծեծի էր ենթարկվել:
Այս պահին Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ և նրանց թիվը դեռևս շարունակվում է աճել: