Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Բարդ երկուշաբթի» ծրագրի հեղինակ-հաղորդավար, լրագրող Տիգրան Դանիելյանն արժանացել է Եվրամիության Արեւելյան գործընկերության եւ BBC-ի համատեղ «Մեդիահարեւանություն» ծրագրի հեռուստատեսության ոլորտի մրցանակին:
«Մեդիահարեւանություն» ծրագիրը մեկնարկել է դեռեւս երեք տարի առաջ, որի շրջանակներում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, իրականացվել են վերապատրաստման դասընթացներ, մասնակից լրագրողները ներկայացրել են իրենց աշխատանքները: Ներկայացված աշխատանքների արդյունքում էլ ընտրվել են յուրաքանչյուր անվանակարգի լավագույն լրագրողները: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ին Բրյուսելում: