Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «ՊրոԿրեդիտ բանկ» ՓԲԸ-ից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնից ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսագրող սարքավորման տեսագրությունը:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է քաղաքացին մատների ճկուն շարժումներով հափշտակում է գումարը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ տեսագրության մեջ պատկերված անձին ճանաչող կամ նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ունեցողները կարող են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեսանյութը՝ Tert.am-ի: