Ֆոբիան (հունարեն՝ φόβος- վախ) վախ է որոշակի ոչ կառավարելի իրավիճակում կամ ինչ-որ առարկայից, որն ուղեկցվում է ուժեղ տագնապով: Չկա մարդ, որ չունենա որոշակի վախ: Օրինակ՝ ինչ-որ մեկը վախենում է օձերից, մեկ ուրիշը՝ ինքնաթիռից և այլն: Ցուցակը բավականին մեծ է, սակայն այսօր կխոսենք մի շարք «տարօրինակ» և ինչ-որ տեղ «ծիծաղելի» վախերից, որոնց գիտությունը տվել է որոշակի անուններ:
Աբլյուտոֆոբիա՝ լվացվելու, լողանալու, լվացք անելու վախ
Ալեկտորոֆոբիա՝ վախ աքլորներից
Անդրոտիկոլոբոմասոֆոբիա՝ վախ տղամարդկային ականջներից
Ասիաֆոբիա՝ վախ բոլոր ասիական բաներից
Աուրանժեֆոբիա՝ վախ գազարագույն գույնից
Էյսոպտրոֆոբիա՝ հայելու մեջ սեփական արտացոլանքը տեսնելու վախ
Էրիթրոֆոբիա՝ մարդկանց մոտ կարմրելու վախ
Լոգոֆոբիա՝ անծանոթ մարդկանց հետ կամ հրապարակայնորեն խոսելու վախ
Կոուլրոֆոբիա՝ վախ ծաղրածուներից
Նոմոֆոբիա՝ առանց բջջային հեռախոսի մնալու վախ
Պարուրեզ՝ մարդկանց ներկայությամբ միզելու վախ
Ռեեկտոֆոբիա՝ մերժում ստանալու վախ
Սկելերոֆոբիա՝ վախ վատ մարդկանցից
Տաֆոֆոբիա՝ կենդանի թաղվելու վախ
Տետռաֆոբիա՝ վախ «4» թվից
Տրիսկայիդեկաֆոբիա՝ վախ «13» թվից
Ֆիլոֆոբիա՝ սիրահարվելու վախ
Ֆոբոֆոբիա՝ վախենալու վախ
Ֆրիգատրիսկայիդեկաֆոբիա՝ վախ «ուրբաթ 13»-ից
Ինչպես տեսանք, գոյություն ունեն բազմաթիվ «հետաքրքիր» վախեր և օրեցօր այս ցուցակը գնալով մեծանում է: Օրինակ՝ ժամանակին, երբ չկային բջջային հեռախոսները, չկար նաև նոմոֆոբիան՝ առանց բջջային հեռախոսի մնալու վախը:
Նարեկ Ստեփանյան