Փարիզում անհայտ անձինք հափշտակել են բրիտանացի և ամերիկացի դերասան և ռեժիսոր Չարլի Չապլինի առաջին «Օսկարը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Le Parisien թերթին: Արձանիկի արժեքը, ըստ փորձագետների գնահատումների, կազմում է մոտավորապես մեկ միլիոն եվրո: Կինոպարգևը պահվում էր Չապլինի ասոցիացիայի (Chaplin Association) փարիզյան գրասենյակում:
Ինչպես նշում է հրատարակությունը, անհետացել են նաև Չապլինի գրիչները, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է մոտավորապես 80 հազար եվրո: Ոստիկանությունում եկել են այն եզրակացության, որ հափշտակիչները լավ իրազեկված են եղել այդ առարկաների արժեքի մասին, քանի որ գրասենյակում պահվող մնացած բոլոր իրերը մնացել են տեղում:
Չարլի Չապլինը «Օսկար» մրցանակ է ստացալ երկու անգամ՝ 1929 և 1972 թվականներին: Երկու պարգևն էլ հանձնվել է մրցույթից դուրս՝ կինեմատոգրաֆի զարգացման գործում ներդրած ավանդի համար: