Երևանից Մոսկվա թռչող ուղևորատար օդանավը ուղևորի ոչ ադեկվատ վարքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով gazeta.ru-ին:
«Հավանական է, որ իր վարքով սպառնալիք ստեղծածը եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է եղել: Ուղևորը վազել է սրահով մեկ` բախելով օդաչուների դուռը: Օդանավը, որում եղել է 130 մարդ, վայրէջք է կատարել փետրվարի 10-ին, Երևանի ժամանակով 23.30-ին»,-հաղորդում է Վոլգոգրադի արտակարգ ծառայությունների աղբյուրը:
Վոլգոգրադում տղամարդուն իջեցրել են օդանավից` շարունակելով թռիչքը: Ըստ նախնական տվյալների՝ նրա մոտ հետապնդման մոլուցքի նոպա է եղել: