Ժիրոն սկսել է անթույլատրելի բառապաշար գործածել
Blog
Անկախ այն բանից, որ ինքս էլ դատապարտում և անընդունելի եմ համարում Արցախի ոստիկանության կողմից Բերձորում կատարված անօրինականությունները, նման պիտակներ և որակումները տալն ուղղակի ոչ ընկալելի են: Տպավորություն կա, որ Ժիրոն խոսում է ոչ թե Արցախի իշխանությունների, այլ Ալիևյան ռեժիմի մասին:
«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարը, ինչպես նա հարցազրույցում որաշակիացնում է, ապրիլի 24-ի հետ կապված ունի կոնկրետ սպասումներ և ծրագրեր, և, որ ամենահետաքրքրականն ու զարմանալի է, պատրաստ է գնալ ռադիկալ քայլերի` ընդհուպ զինված պայքարի և ժողովրդին զինելու, ըստ էության նա իր այս հայտարարությամբ հակաօրինական գործողություններով է սպառնում:
Իր հարցազրույցում Սեֆիլյանը հայտարարում է, որ «հակառակորդի» հետ բանակցությունների կգնան, եթե օրակարգում լինի իշխանության հանձման հարցը: Նա պահանջում է կառավարման ղեկը հանձնել իրենց, բայց, ինչ ասել է իրենց. ում, «Հիմնադիր խորհրդարանին», և ինչ ձևով է Սեֆիլյանն այդ փոխանցման գործընթացը պատկերացնում: