Խորհրդային Միության 7 ամենասարսափելի սերիական մարդասպանները (լուսանկարներ)
Lifestyle1. Անդրեյ Չիկատիլլո, «Ռոստովյան մորթող», «Քաղաքացի Իքս»

Այս սատանան խլել է 53 մարդու կյանք, ինչի համար դատապարտվել է մահապատժի։ Նա պատմության ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկն է։ Գործել է 1978-1990 թվականներին, ու դատաքննության ժամանակ ապացուցվել է, որ նա իրականացրել է 53 սպանություն. 7-16 տարեկան 21 տղաներ, 9-17 տարեկան 14 աղջիկներ և 18 տարեկան ու դրանից բարձր 17 կին։
2. Ալեքսանդր Պիչուշկին, «Բիտցևյան մանիակ», «Շախմատիստ»

Ցմահ ազատազրկման դատապարտված Պիչուշկինը մեղավոր է ճանաչվել 49 մարդու սպանության և ևս 3 մահափորձերի համար։ Իր առաջին սպանությունը նա բավականին երկար է պլանավորել ու այն իրագործելուց հետո հասկացել է, որ էլի է ցանկանում սպանել։ Վերջնականապես նա դա հասկացել է Չիկատիլլոյի դատավարությունից հետո։ Հետագայում նա խոստովանել է, որ նախանձել է Անդրեյ Չիկոտիլլոյին ու ցանկացել է գերազանցել վերջինիս՝ զոհերի ցուցանիշով։ Ի տարբերություն Չիկատիլլոյի՝ Պիչուշկինը սեռական ոտնձգություններ չէր իրականացնում իր զոհերի հանդեպ ու բոլորին սպանում էր խեղդամահ անելու միջոցով։ Հետո նա հանում էր իր զոհերի աչքերը, ծվեն-ծվեն էր անում երեսը, երբեմն կտրում էր նրանց քթերը... Սակայն այդ ամենը նա անում էր առաջին հերթին զոհերի ինքնությունը պարզելը բարդացնելու համար։
3. Գեննադի Միխասևիչ, «Վիտեբսկյան խեղդողը»

1971-1985 թվականներին այս սրիկան սպանել է 36 կանանց։ Սպանություններից շատերը զուգորդվում էին բռնաբարությամբ։ Միխասևիչի ոճի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ նա միանգամից չէր հարձավում զոհի վրա, այլ այնպես էր անում, որ նրանք իրենց կամքով էին նստում նրա կարմիր զապորոժեց, իսկ ապա նա արդեն կամ գայթակղելով, կամ էլ բռնի ուժով բերում էր նրանց մի ամայի վայր ու սեռական հարաբերություններ էր ունենում, իսկ հեշտանքի պահին խեղդամահ էր անում նրանց։
Շարունակությունը՝ այստեղ: