Yerevan, 20.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«ԱՄՆ-ը հեռու է պատերազմի օջախից, ինչպես միշտ նա դրսից է մատակարարի դեր խաղում». Համլետ Հարությունյան

Politics
Պատերազմների ծարավ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, Ուկրաինայում ծավալված պատերազմական գործողությունների հետ կապված, դեռ որոշում է` տրամադրել զենք Ուկրաինային, թե՝ ոչ: Նկատենք, որ Ուկրաինային զենք տրամադրելու մասին քննարկվող հարցերը մեծ անհանգստության ալիք են բարձրացրել եվրոպական երկրներում: Օբամայի հնարավոր գործողությունների վերաբերյալ, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանի հետ. «Չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ուկրաինայի ժողովրդին պաշտպանության համար է զենք տալիս, այլ ընդհակառակը՝ նա տրամադրում է, որպեսզի պատերազմական գործողություններն էսկալացիա անի: Եթե ԱՄՆ-ն ուզի, ապա կարող է ընդհանուր հայտարարի գալ, որովհետեւ Ուկրաինան գործ ունի մոտ տաս միլիոն ռուսների հետ: Կարծում եմ, որ ռուս ժողովրդի սիրտն ավելի շատ է ցավում ուկրաինացիների համար, քան մյուսներինը: Պետք չէ մոռանալ, որ Ուկրաինայում բազմաթիվ խառը ամսունություններ կան ռուսների հետ, իսկ, ընդհանրապես, Ուկրաինայի ձեռագիրը շատ նման է Ադրբեջանի ձեռագրին, այսինքն՝ նրանք եւս սեփական ժողովրդի դեմ են պատերազմ հայտարարել»: Orer.am-ի այն հարցադրմանը, թե աշխարհի երկու գերհզոր պետությունները, դուրս գալով իրար դեմ, ինչպիսի՞ արդյունքներ կգրանցեն, եւ արդյո՞ք հնարավոր է, որ հարցը խաղաղ կարգավորում ստանա, պատգամավորը նշեց. «Ես եւ ամբողջ առաջադեմ մարդկությունը դեմ ենք, որ սեփական երկրի ներսում պատերազմական գործողություններով փորձեն լուծել նման հարցերը: Դա նշանակում է, որ տվյալ պետությունը չի կարողանում ապահովել իր ժողովրդի եւ՛ պաշտպանությունը, եւ՛ նրանց կեցության հետագա զարգացումը. հենց այս պարագայում է, որ ժողովուրդը ոտքի է կանգնում: Ինձ թվում է, որ պատերազմական գործողություններով այդ հարցը չի լուծվելու, քանի որ աշխարհի գերհզոր երկու պետություններ ելել են իրար դեմ, մեկը պաշտպանում է ապստամբներին, մյուսը՝ կենտրոնական իշխանությանը: Քանի այդ եկու խոշոր պետություններն իրար հետ համաձայնության չեն եկել, իմ խորին համոզմամբ, Ուկրաինայում կշարունակվեն մարտական գործողությունները: Այս հարցն, ինչ խոսք, հանգուցալուծում կունենա, սակայն այս ամենի մեջ մեկ բացասական երեւույթ կա՝ բազմաթիվ մարդկային զոհեր: Բոլոր պատերազմներն էլ ի վերջո ունենում են իրենց վախճանը: Մենք շատ հեռու ենք գտնվում գործողությունների էպիկենտրոնից, ուղղակի մարդկայնորեն ցավում եմ խաղաղ ժողովրդի, զոհերի, այդ թվում նաեւ երիտասարդ զինվորների համար: Ամեն օր տասնյակ մարդիկ են վիրավորվում կամ զոհվում: Թե ինչի կհանգեցնի այս կոնֆլիկտը, իհարկե, դժվար է ասել, հնարավոր է նաեւ էսկալացիա, որին կմիջամտեն այլ պետություններ, հնարավոր է նաեւ դրական զարգացում, դրանք են՝ բանակցությունները, որոնց արդյունքում պետությունները կարող են գալ ընդհանուր հայտարարի»: Եվրոպական պետությունների անհանգստությունը Հ. Հարությունյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. « Իհարկե, եվրոպական երկրներին այս հարցը պետք է շատ անհանգստացնի, որովհետեւ նրանք մոտ են կոնֆլիկտին: Եկեք չմոռանանք, որ պատերազմն այնպիսի մի երեւույթ է, որի հետեւանքները շատ դեպքերում պարզապես անկանխատեսելի են. հենց այդ պատճառով է, որ եվրոպական պետությունները խիստ անհանգիստ են: Տեսանք, որ Անգլիան հրաժարվեց զենք մատակարարել Ուկրաինային, իսկ մենք գիտենք, որ այդ երկիրը ԱՄՆ-ի ամենահլու կամակատարն է: ԱՄՆ-ը շատ հեռու է գտնվում պատերազմի օջախից, ինչպես միշտ տվյալ պետությունը դրսից է մատակարարի դեր խաղում: Միացյալ Նահանգները դա անում է քաղաքական իր նպատակներին հասնելու համար: Պետք է նշեմ, որ ամերիկացիներին եւ եվրոպացիներին այս իրադրության մեջ հետաքրքրում են միայն աշխարհաքաղաքական նպատակները, իսկ ուկրաինացիների ապագան, ընդհանրապես, ոչ մեկին չի հուզում»: Սոսե Չանդոյան
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia