Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լքել է սրահը, որտեղ տեղի են ունենում «նորմանդյան քառյակի» առաջնորդների բանակցությունները` Դոնբասում իրավիճակի կայունացման վերաբերյալ, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով RIA Novosti-ի թղթակցին:
Հանդիպման արդյունքով, որը շարունակվում է Մինսկում արդեն կես օրից ավելի, սպասվում է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահների ու Գերմանիայի կանցլերի կողմից Դոնբասում կոնֆլիկտի լուծման փաստաթուղթ:
Ինչպես հայտնել է բանակցություններին մոտ կանգնած գործակալության աղբյուրը, «նորմանդյան քառյակը» հասել է մեծ առաջընթացի:
Նրա խոսքով՝ փաստաթուղթը համաձայնեցված է 80%-ով ու բաղկացած է ավելի քան 10 կետից. Մինսկի բանակցությունների մասնակիցները գործնականում համաձայնեցրել են Դոնբասում հակամարտության կարգավորման բոլոր հարցերը, բաց է մնում ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ վերահսկողության հարցը: