ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հավանության չարժանացավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպա տա կա հարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: