Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքսում» պահպանել է նախորդ տարվա դիրքը՝ 78-րդ հորիզոնականը։ Այս մասին նշված է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում։
Ադրբեջանը հետընթաց է գրանցել և կորցնելով երկու հորիզոնական, հայտնվել է 162-րդ տեղում՝ համալրելով վատագույն ցուցանիշներ ունեցող 25 պետությունների ցուցակը:
Փոխարենը Թուրքիան և Վրաստանն առաջընթաց են գրանցել, մասնավորապես՝ «Մամուլի ազատության ինդեքսում» Վրաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 15 հորիզոնականով բարելավելով դիրքը, իսկ Թուրքիան 5 կետով՝ հայտնվելով 149-րդ տեղում: