Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհին՝ Իրինա Շեյքը, իր աջակցությունն է հայտնել պորտուգալացուն շատերի կողմից քննադատված երեկույթից հետո: Հիշեցնենք, որ Ռոնալուն Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկոյից» 0:4 հաշվով պարտվելուց հետո իր 30-ամյակին նվիրված երեկույթ էր կազմակերպել, ինչը բարկացրել էր շատ երկրպագուների և ակումբի ղեկավարությանը:
Երեկույթին հրավիրված է եղել 150 հոգի, ինչպես նաև «Ռեալի» ֆուտբոլիստներից շատերին: Սակայն մադրիդցիներից ներկա են եղել միայն Մարսելոն, Խեդիրան, Պեպեն, Կոենտրաուն, Մոդրիչը, Նավասը և Ռոդրիգեսը:
Այս թեմային անդրադարձել է Իրինա Շեյքը. «Թե ինչպես են վերաբերվում Ռոնալդուին՝ անարդար է»,- Sports Illustrated ամսագրի նկարահանումների ժամանակ հայտարարել է մոդելը, ում խոսքը մեջբերում է spb.sovsport.ru-ն: