Մահվան դատապարտվածների վերջին խոսքերը. ի՞նչ են զգում մարդիկ մահապատժից առաջ
LifestyleԴրանից բացի՝ կայքում հնարավոր է ծանոթանալ հանցագործների հանցանքի մանրամասներին: Մահվան դատապարտված մոտ 500 անձանց անձնական գործերը, նրանց լուսանկարները, դատավճիռները. կայքի բազան անսպառ է:
Այսպես, որոշ դատապարտյալներ մահից առաջ ներողություն են խնդրել իրենց զոհերի հարազատներից:
Կոռնելիուս Գոսսին դատապարտել էին մահվան այն բանի համար, որ նա ներթափանցել էր տուն ու դաժան սպանություն իրականացրել: Մինչ քիմիական եղանակով մահապատժի ենթարկվելը` Գոսսը ներողություն էր խնդրել «Ես չեմ կարող ասել ինչ-որ բան, որ կօգնի կորստին: Բայց հուսով եմ՝ դուք ինձ Աստծո օգնությամբ կներեք»: Դևիդ Սփենսերը, որը մահվան էր դատապարտվել 1997-ին, մինչև վերջին պահն արդարանում էր. «Ես, ճշմարիտ եմ ասում, չեմ սպանել ձեր երեխաներին: Ես ընդհանրապես ոչ ոքի չեմ սպանել»: Չառլի Բասը, որը 1986թ. մահվան էր դատապարտվել ոստիկանի սպանության համար, մահից առաջ համակերպվել էր իր վիճակի հետ. «Ես արժանի եմ մահվան: Փոխանցեք բոլորին, որ ես հրաժեշտ եմ տալիս»:
Ջեյմս Կոլբուրնը, որը մահապատժի էր ենթարկվել բռնաբարության ու կնոջը դանակով դաժանորեն սպանելու համար, նույնպես զղջացել է. «Դա չպետք է տեղի ունենար: Հիմա ես կմեռնեմ, ու հարկավոր չի լինի այլևս ոչ մի բանի համար անհանգստանալ: Դա սխալ էր, սակայն ինձնից բացի ես ոչ ոքի չեմ մեղադրում»:
Սակայն ոչ բոլոր հանցագործներն են կյանքից հեռացել զղջալով: «Դե, կովբոյներ, վերջս տվեք», - գոռում էր Ջեսի Գերնանդեզը, որը կոտրել էր մի քանի ամսական երեխայի ու նրա քրոջ գլուխը այն ժամանակ, երբ դայակ էր աշխատում նրանց տանը:
Իսկ Դևիդ Ռեյ Հարիսը իր կյանքն ավարտեց խոսքերով. «Սըր, ինչպես ասում էր իսկական ամերիկացի հերոսը, եկել է խորովվելու ժամանակը»: