Այսօր համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որից ենթադրվում է, որ փետրվարի 12-ին Մինսկում Դոնբասի հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումից առաջ Ուկրաինայի եւ Բելառուսի նախագահներ Պյոտր Պորոշենկոն ու Ալեքսանդր Լուկաշենկոն գաղտնի ինչ-որ բան են խոսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Տեսագրությունում նախ պարզ լսվում է, թե ինչպես է Պորոշենկոն արտաբերում «тяжело» բառը՝ հավանաբար, նկատի առնելով քառակողմ բանակցությունների ընթացքը: Այնուհետեւ Պորոշենկոն Լուկաշենկոյին ասում է. «Նա անազնիվ ու կեղտոտ խաղ է սկսել (Он затеял нечестную и грязную игру)»: Ի պատասկան Բելառուսի նախագահն ասում է. «Գիտեմ, գիտեմ, բայց բոլորն էլ դա հասկացել են (Я знаю, знаю, но все поняли это): Ուկրաինացի լրագրողները պնդում են, որ խոսքը Վլադիմիր Պուտինի մասին է եղել: