«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մինչեւ օրվա վերջ այդպես էլ համացանցում չհայտնվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթի վիդեո-տարբերակը, ինչը չվրիպեց սոցիալական ցանցերում օգտատերերի ուշադրությունից եւ զանազան վարկածների տեղիք տվեց:
Նույնիսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Ծառուկյանի ելույթը հնչում էր հաղորդավարների ընթերցմամբ: Երեկվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի ձայնը ոչ մի անգամ եթերում չի հնչել»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում