Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանում հիստերիա է Եվրատեսլիում հայաստանյան երգի պատճառով

PanARMENIAN.Net-ը գրում է. Հայաստանն այս տարի նորովի կներկայանա «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաև առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ: Որոշվել է այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: «Genealogy» խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»): Գրեթե բոլոր թուրքական ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայաստանի սպասվելիք ելույթին «Եվրատեսիլ-2015»-ում, գրում է «Նոյան տապան» թերթը: «Hurriyet»-ը գրել է, որ Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնեն 1915-ից հետո աշխարհով մեկ սփռված հայերի սերունդները: «Բեմում մեկական ներկայացուցիչ կլինի յուրաքանչյուր մայրցամաքից և նրանք կերգեն «Մի ժխտիր» երգը»,-գրում է թերթը: «Haberler»-ն իր հերթին հայտնում է, որ վեց հայերի ելույթի խորհրդանիշը լինելու է անմոռումը՝ խորհրդանշելով աշխարհի տարբեր երկրներում սփռված հայերին: Թուրքական Internethaber կայքը նշում է, որ Հայաստանը կներկայացնի «Genealogy» թիմը: 5kitahaber կայքը պնդում է, թե Հայաստանը Ցեղասպանության հարցը փոխադրում է Եվրատեսիլի հարթակ, իսկ T24.com-ը գրում է, որ հայերը Եվրատեսիլի բեմից ասելու են՝ «Մի ժխտիր»: Իսկ Ադրբեջանում Հայաստանի երգն իսկական հիստերիա է առաջացրել: Այդպես, Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, թե «Եվրատեսիլը երգի մրցույթ է, մրցույթ, որը բարի նպատակներ է հետապնդում, և չի կարող զոհաբերվել որևէ երկրի քաղաքական նկրտումներին և վերածվել քաղաքական հարթակի»,-գրում է Թրենդը: Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա «Հանրային հեռուստատեսությունը համարժեք ելույթ կունենա մրցույթում», սպառնում են Բաքվում: Մինչդեռ, Եվրատեսիլի կազմակերպչական հարցերի գծով ղեկավար Սիթսե Բաքքերը հայտարարել է, որ դեռևս վաղ է եզրակացություններ անելը: «Եկեք սպասենք երգի վերջնական վարկածին, դրանից հետո կկարողանանք գնահատել երգի համապատասխանությունը կանոններին», հայտնում է Report.az-ը: Հայաստանն առաջին անգամ մասնակցության հայտ ներկայացրեց մրցույթին 2005 թվականին, սակայն հետո հետ կանչեց իր հայտը: 2004 թվականի ապրիլի 14-ից Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության անդամ է: Առաջին անգամ մասնակցել է «Եվրատեսիլին» 2006թ. Without Your Love երգով՝ Անդրեի կատարմամբ: Երգը դուրս եկավ եզրափակիչ, գրավելով 8-րդ տեղը, և դրանով իսկ ազդարարեց Հայաստանի հաջող մեկնարկը: 2012-ին Հայաստանը չմասնակցեց Բաքվում կայացած մրցույթին: Հայաստանը 2013-ին մրցույթում ներկայացրեց Dorians խումբը, որը զբաղեցրեց 18-րդ տեղը: «Lonely Planet» երգի հեղինակն էր Թոնի Այոմին Black Sabbath-ից: 2014-ի մասնակից Արամ MP3-ին զբաղեցրեց 4-րդ տեղը 174 միավորով: «Եվրատեսիլ» երգի մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956 թվականից սկսած: Մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության մեկական ներկայացուցիչ այն երկրներից, որոնք մասնակցության հայտ են ներկայացնում: Փառատոնն անցնում է ուղիղ եթերով: Յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ, երգը չպետք է գերազանցի 3 րոպեն: Ելույթից հետո հաղթող երգը որոշվում է հեռուստադիտողի ու ժյուրիի քվեարկության միջոցով: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 19-23-ը: Մրցույթին մասնակցում է 40 երկիր:
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts