news.open.by-ն գրում է, որ Բիրմայի 18-ամյա բնակչուհի Մայ Մյատ Նուոն, ով այս տարվա մայիսին հաղթել էր Miss Asia Pacific World գեղեցկության մրցույթին, փախել է Սեուլից հափշտակելով նաև գեղեցկության թագուհու 100 հազ. դոլարանոց թագը այն բանից հետո, երբ նրան զրկել են այդ տիտղոսից օգոստոսի 27-ին: Բանն այն է, որ գեղեցկության մրցույթի կանոնադրության համաձայն հաղթողը պետք է զբաղվի բարեգործությամբ: Սակայն առաջին ծնունդով մյանմացի Մայ Նուոն հրաժարվել է կատարել կանոնադրության այդ կետը և Հարավային Կորեա է տեղափոխել իր մորը, միաժամանակ նաև անցել է տաս հազար դոլար արժողությամբ կրծքի մեծացման վիրահատւթյուն: Ներկայումս հայտնի չէ, թե որտեղ է նախկին «թագուհին», սակայն մրցույթի կազմակերպիչները կոչ են անում Նուոյին ներողություն խնդրել ու հետ վերադարձնել թանկարժեք թագը: Նշենք, որ Miss Asia Pacific World գեղեցկության մրցույթն անցկացվում է Սեուլում և հանդիսանում է երեք հիմնական գեղեցկության մրցույթներից մեկը Ասիայում: Վերջինս ունի նաև իր մրցակիցները ի դեմս Miss Asia Pacific International և Miss Asia Pageant մրցույթների: