Խոյ: Բարենպաստ օր է մասնագիտական տարաձայնությունները հաղթահարելու համար: Երբ խոսքը գնում է գործի կամ փողերի մասին, դուք պատրաստ եք պայմանավորվել ում հետ ասես և ինչի մասին ասես: Ցավոք, անձնական հարաբերությունների վրա այս միտումը չի տարածվում' այստեղ դուք երբեմն-երբեմն համառություն ու կոշտություն եք դրսևորում, այնինչ դրա փոխարեն պետք էր լինել ճկուն և զիջող: Գրում է Hraparak.am-ը:
Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, նշանի որոշ ներկայացուցիչների համար պետք կլինի հրաժարվել նախապես ծրագրած գնումներից: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները' դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինեն:
Ցուլ: Հիանալի օր է: Դուք հեշտությամբ եք հաղթում, իսկ պարտված հակառակորդներն էլ փախչում են մարտի դաշտից, և ոչ ոք չի կասկածում, որ դուք արժանի եք ամենաբարձր պարգևի: Հնարավորություն կա բարձրանալ կարիերայի աստիճաններով' շրջանցելով միանգամից մի քանի միջանկյալ աստիճան: Գերազանց օր է սեփական բիզնես հիմնելու, գործնական ոլորտում ամենատարբեր փորձարարություններ անելու համար:
Ընկերները ձեզ ամեն ինչում սատարում և զվարճացնում են: Ռոմանտիկ ժամադրությունը անզուգական է անցնում: Ընտանեկան հարաբերություններում լիակատար ներդաշնակություն է:
Երկվորյակ: Լարված և բարդ օր է, որի էմոցիոնալ ֆոնը բավական անբարենպաստ է: Դուք դրսևորում եք համառություն այնտեղ, որտեղ այն բոլորովին պետք չէ, զլանում եք գնալ զիջումների, անգամ եթե դրանք խիստ անհրաժեշտ են: Աշխատավայրում ծագում են խնդիրներ, ընդ որում' հիմնականում ձեր մեղքով, չնայած դուք դա չեք ընդունում:
Կարևոր որոշումներ մի կայացրեք, մի հրապարակեք ձեր պլանները: Ցանկացած գործ, որը կարող է ձախողվել, ավելի լավ կլինի հետաձգել: Մեծ է ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը, դրանք արագ կհաղթահարվեն, սակայն նստվածքը կմնա:
Խեցգետին: Օրվա առաջին կեսը այն պահն է, երբ դուք ի վիճակի եք նվաճել գրեթե բոլոր բարձրունքները: Օգտակար կլինեն նախկինում ձեռք բերված փորձն ու գիտելիքները: Ձեր պրոֆեսիոնալիզմը գնահատվում է ըստ արժանվույն, իսկ եկամուտներն էլ կարող են աճել: Նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր զբաղվում են ֆինանսական գործունեությամբ, շանս է ստեղծվում բարձրանալ կարիերայի աստիճաններով շնորհիվ ճիշտ ժամանակին ընդունած որոշման:
Օրվա երկրորդ կեսը այնքան էլ հաջող ընթացք չի ունենա, ինչի պատճառը ձեր էմոցիոնալ ֆոնի անկայունությունն է: Դուք ենթարկվում են քայքայիչ տրամադրությունների, գործում հիմար սխալներ, վիրավորում մտերիմներին:
Առյուծ: Կարևոր հանդիպումներն ու բանակցությունները նշանակեք օրվա առաջին կեսին' դա առավել բարենպաստ ժամանակահատվածն է, երբ կարելի է հասկանալ կուտակված խնդիրները, ընդհանուր լեզու գտնել ձեզ համար կարևոր մարդկանց հետ, ստանալ օգտակար տեղեկություններ: Առաջանում են հիմքեր պրոֆեսիոնալ լավատեսության համար, և կարիերայի աստիճաններով բարձրանալու շանսերը բավական մեծ են:
Կարևոր որոշումները մի կայացրեք ընթացքում, հետևեք նախապես մշակած պլաններին: Ձեզանից կպահանջվի ճկունություն' մտերիմ մարդկանց հետ կոնֆլիկտից խուսափելու և ընտանիքում խաղաղություն պահպանելու համար:
Կույս: Օրն այնքան վատը չէ, որքան ձեզ թվում է: Այո, սկզբում հեշտ չի լինի, ավելին' անհաղթահարելի թվացող խոչընդոտներ կառաջանան: Սակայն եթե դուք միանգամից չհանձնվեք, ապա ամեն ինչ ամենաբարենպաստ ձևով կլուծվի: Խուսափեք անտեղի ծախսերից, այսօր դուք հակված եք բաժանվել փողերից ավելի հեշտությամբ, քան պետք է:
Մտերիմները ձեր կողքին կլինեն' և բարոյապես կսատարեն, և լավ խորհուրդներ կտան, և իրական օգնություն կցուցաբերեն: Օրը առավելապես հարմար է մեծ կամպանիայով հանգիստ կազմակերպելու, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:
Կշեռք: Այսօր շատ դժվար կլինի հանգստություն պահպանելը: Անգամ եթե որևէ արտառոց բան տեղի չի ունենում, միևնույն է' դուք նյարդայնանում եք, անհանգստանում, չնայած ինքներդ էլ չեք կարող բացատրել, թե ինչու: Ձեզ հետ լեզու գտնելը շատ բարդ է, և դա քչերին է հաջողվում: Գնահատեք այն մարդկանց, ովքեր այսօր ձեզ ընդառաջ են գալիս' հենց’ նրանք են ձեր իսկական դաշնակիցները:
Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումներին այցելելը' անգամ հին ընկերների հետ հանդիպումը ձեզ ձանձրացնում է: Հաճախակի հիշեցրեք ինքներդ ձեզ, որ օրվա բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և դա կօգնի ձեզ' տրտմության գիրկը չընկնել:
Շարունակությունը՝ այստեղ: