Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում քաղցկեղով հիվանդ մինչև 18 տարեկան երեխաների բուժումը կատարվում է անվճար

Հայաստանում երեխաների մոտ հիվանդացության դեպքերի 65 տոկոսը լիակատար բուժվում են: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասցվել է 75 տոկոսի: «Այս ցուցանիշը տասնհինգ տարվա տքնաջան աշխատանքի արդյունք է: 15 տարի առաջ առողջացումը կազմում էր ընդամենը հինգ տոկոս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ Առողջապահության նախարարության հրավիրած մանկական քաղցկեղի դեմ պայքարին նվիրված քննարկմանը նշեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիոթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանը: Վիճակագրական տվյալների համաձայնˋ ամբողջ աշխարհում և Հայաստանում նկատվում է չարորակ նորագոյացությունների ամենամյա աճˋ մասնավորապես մեծահասակների շրջանում: Աշխարհում 200 հազար երեխա ամեն տարի հիվանդանում է քաղցկեղով, և ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: 2013 թվականին Հայաստանում գրանցվել քաղցկեղի 7911 նոր դեպք, որոնցից 59-ըˋ 0-17 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում: 2007 թվականի համեմատ երեխաների շրջանում չարորակ նորագոյացությունների տարածվածությունը բնութագրվում է նվազմամբ: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տղաներն ավելի շատ են հիվանդանում քաղցկեղով, քան աղջիկները: Մեր հանրապետությունում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղըˋ լեյկեմիան, որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ 30-40 տոկոսը: Տարածվածությամբ երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, երրորդ տեղումˋ գլխուղեղի ուռուցքը: «Մանկական քաղցկեղը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում, որը դա սահմանել է իրե գերակայություններից մեկը: Մինչև 18 տարեկան երեխաների բուժումը կատարվում է անվճարˋ պետական պատվերի շրջանակներում»,- ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: «Հիվանդացության նվազումից բացի, մոտ 18 տոկոսով կրճատվել է մահացության ցուցանիշը: Եթե տարիներ առաջ խիստ արդիական էր դեղորայքի հայթայթման խնդիրը, որը չէր ներմուծվում Հայաստան, ապա այսօր իրավիճակը փոխվել է: Դեղորայքը հիմնականում Հայաստանում կա: Խնդիրն այն է, որ ոչ բոլոր դեղորայքներն է հնարավոր լինում ապահովել պետպատվերի շրջանակում: Անգամ ԱՄՆ-ի, Գերմանիայի նման զարգացած երկրներում ծախսերը ծածկելու խնդիրներ են առաջ գալիս, քանի որ բժշկությունը, զարգացմանը զուգընթաց, թանկանում է: Նոր ծրագրերը նոր ծախսեր են պահանջում: Այս առումով հսկայական օգնություն է ցուցաբերում «Նվիրիր կյանք» հիմնադրամը' հոգալով թե´ դեղորայքի ապահովման, թե´ բուժման համար ճանապարհորդության և մյուս ծախսերը: Արդեն հինգ տարի է Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել, որ հիվանդի սոցիալական վիճակից կախված լինի նրա բուժման որակը»,- իր հերթին հավելեց «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» մանկական բաժնի վարիչ Գրիգոր Բադալյանը: Մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմաթիվ ենˋ քաղցկեղածին նյութեր սննդում և օդում, ծնողների վնասակար սովորությունները, ինչպիսիք են ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրները: Հիվանդությունն ավելի հաճախ հայտնաբերվում է 2-4 տարեկան երեխաների մոտ, որը գիտնականների համոզմամբ, լինում է բնածին: Երկրորդ տեղում 11-14 տարեկան երեխաներն են. նրանց մոտ քաղցկեղն առաջանում է սեռական հասունացման շրջանում: Մեծահասակների մոտ հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակները երեխաների մոտ գրեթե չեն լինում: Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է սկզբնական փուլում: Մասնագետների գնահատմամբ՝ ծնողների կողմից ուշացումներ չեն լինում:
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts