Blognews.am-ը գրում է.
Չնայած նրան, որ շփման գծի երկայնքով կրակոցներ, կարելի է ասել, չեն լսվում, տեղի են ունենում լոկալ բախումներ, նույնիսկ հրետանային համազարկեր։ Հակառակորդ կողմերը միմյանց են մեղադրում հրադադարի ռեժիմի խախտման մեջ և հայտնում մահվան նոր դեպքերի մասին։ Որոշ տեղեկություններով՝ շարունակվում է ռմբակոծությունը Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ։ Այս լուսանկարներում առաջին լուսաբացն է զինադադարից հետո։