Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արտակ Խաչատրյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է իր առևանգման գործում Աբրահամ Մանուկյանի մասնակցությունը

Անհայտ անձանց կողմից առևանգված և ծեծի ենթարկված ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը ակնկալում է, որ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն գործը և կգտնեն հանցագործներին: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը Արտակ Խաչատրյանը նշեց, որ այս պահին չի կարող շատ բան ասել, քանի որ նոր է դուրս գրվել հիվանդանոցից և տեղյակ չէ նախաքննության մանրամասներին: «Միայն գիտեմ, որ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: Նախաքննության մի մասը գաղտնի է, նույնիսկ բաներ կան, որ ինձանից են գաղտնի պահվում: Ես էլ ընդամենը երեկ եմ հիվանդանոցից դուրս գրվել և մանրամասներին տեղյակ չեմ: Ես հույս ունեմ, որ իրավապահ մարմինները շատ արագ կբացահայտեն գործը, կգտնեն մեղավորներին և կենթարկեն պատասխանատվության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Խաչատրյանը: Անդրադառնալով շրջանառվող վարկածին, թե իր առևանգման և ծեծի հետ կապ ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը՝ Խաչատրյանը հիշեցրեց, որ ինքն անձամբ է մասնակցել Աբրահամ Մանուկյանին պատկանող տարածքի զննությանը և հերքել է, որ այդ տարածքում են իրեն ծեծել: «Ես կրկնում եմ, որ գործը դեռևս բացահայտված չէ, շատ բաներ էլ գաղտնի են պահվում: Իսկ նման պայմաններում ես չեմ ցանկանում ենթադրություններ անել և պատմել հեքիաթներ: Այս պահին որևէ բան պարզ չէ, սակայն ես կարծում եմ, որ մեր իրավապահները պրոֆեսիոնալ կլինեն, կբացահայտեն գործը և կպատժեն հանցագործին՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից: Եթե հանցագործ է, ապա պետք է պատժվի»,- նշեց Խաչատրյանը: Հստակեցնող հարցին, թե հերքու՞մ է իր առևանգման գործում Աբրահամ Մանուկյանի մասնակցությունը, Արտակ Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարող հերքել կամ հաստատել մի բան, ինչը հայտնի չէ: «Ես սովորություն չունեմ շատերի նման հեքիաթներ պատմել: Այս պահին որևէ բան հայտնի չէ, և ես չեմ ցանկանում անհիմն ենթադրություններ անել»,- նշեց նա: Խաչատրյանը նաև լրագրողներին խնդրեց իր առևանգումը չխառնել ներկայումս Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ: ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը վստահեցնում է, որ շարունակելու է իր ակտիվ հասարակական գործունեությունը և լինելու է արդարության և ազատության մարտիկ: «Եթե լինեն շրջանառության հարկի մասին օրենքի նման օրենքներ, ես կպայքարեմ դրանց դեմ: Թող փոքր և միջին ձեռնարկատերերն իմանան, որ ես շարունակելու եմ պայքարել նրանց շահերի համար»,- հայտարարեց Խաչատրյանը: Անդրադառնալով իր կուսակցական պատկանելությանը՝ Խաչատրյանն ընդգծեց, որ ինքն արդեն երկար տարիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է և շարունակելու է իր անդամակցությունն այդ կուսակցությանը: Արտակ Խաչատրյանը նաև վստահեցրեց, որ շարունակելու է լինել Գագիկ Ծառուկյան անձի կողքին: Նա ընդգծեց, որ մինչ այս պահը եղել է ԲՀԿ առաջնորդի կողքին և շարունակելու է լինել՝ հարգելով նրա անձը և մարդկային հատկանիշները: Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին իրեն զորակցելու համար՝ ընդգծելով, որ այն ամենի մեջով, որ ինքն անցել է, շատ դժվար է հաղթահարել, սակայն դրանում մեծ է ժողովրդի աջակցությունը: Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց նաև բժիշկներին, ովքեր հիվանդանոցում գտնվելու ընթացքում իրեն վերաբերել են իրենց սեփական տղայի նման:
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School