Blognews.am-ը գրում է.
Բազմաթիվ փաստեր կան, որոնք վկայում են այն մասին, որ Լուսնի վրա մարդկանց կողմից իրականացված վայրէջքն ԱՄՆ կառավարության կողմից հորինված սուտ էր` տիեզերական ուսումնասիրությունների մեջ ունեցած մրցավազքում Ռուսաստանից առաջ անցնելու համար։
Ներկայացնում ենք այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ լուսնի վրա վայրէջքն իրականում խաբեություն էր։ Միաժամանակ կփորձենք ներկայացնել նաև NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի ու տիեզերագնացության գործակալության) բացատրություններն այն տարօրինակ փաստերին, որոնք կասկածի տակ են առնում «Ապոլլո 12» առաքելության հավաստի լինելը։
5 Ծածանվող դրոշ
Դավադրության տեսությունների համաձայն, երբ մարդիկ հեռուստատեսությամբ հետևում էին լուսնի վրա առաջին վայրէջքին, նրանք պարզորեն նկատել են, թե ինչպես է ծածանվում ամերիկյան դրոշը, երբ Նեյլ Արմսթրոնգն ու Բազ Ալդրինն այն տեղադրեցին լուսնի վրա։ Լուսանկարներում նույնպես կարելի է պարզորեն նկատել, որ դրոշը ծածանվում է։ Բանը նրանում է, որ Լուսնի մթնոլորտում օդ չկա, հետևաբար նաև քամի չկա, որի հետևանքով դրոշը կարող էր ծածանվել։
Բազմաթիվ բացատրություններ են առաջ քաշվել երևույթը բացատրելու համար։ NASA-ի պնդմամբ՝ դրոշը տեղադրվել էր բարակ խողովակում, և ծածանքի էֆեկտի պատճառը տեղադրելուց առաջ այն հանելն էր։ Ասում են նաև, որ դրոշը ծածանվել է տիեզերագնացների կողմից ալյումինե ձողը թափահարելու հետևնքով։
4 Վայրէջքի արդյունքում առաջացած խառնարանի բացակայություն
Եթե NASA-ն իսկապես վայրէջք է կատարել լուսնի վրա, ապա տիեզերանավի վայրէջք կատարած հատվածում պետք է խառնարանի տեսքով հետք լիներ։ Ոչ մի լուսանկարում կամ տեսանյութում ոչ մի նման հետք չի երևացել։ Լուսնի մակերեսը լուսնային փոշով է ծածկված, որը լուսանկարներում չի երևում, թե նույնիսկ տեղաշարժվել է։
NASA-ն բացատրել է, որ գրավիտացիայի բացակայության պայմաններում վայրէջքի հարվածն ավելի մեղմ է տեղի ունենում։ Լուսնի մակերեսը պինդ քար է իրենից ներկայացնում, այնպես որ վայրէջքի հարվածի արդյունքում առաջացած հետքը չէր երևա, ինչպես որ ինքնաթիռը թռիչքուղու վրա վայրէջք կատարելիս հետք չի թողնում։
3 Լույսի բազմակի աղբյուրներ
Լուսնի վրա լույսի միայն մեկ ուժեղ աղբյուր կա։ Այնպես որ, լուսնի վրա առաջացած բոլոր ստվերները պետք է միևնույն ուղղությամբ լինեին։ Ինչևէ, լուսնի վայրէջքի լուսանկարներում ու տեսանյութերում պարզորոշ երևում է, որ ստվերները տարբեր ուղղությամբ են նայում։ Դավադրության տեսությունների համաձայն՝ պատճառը մեկից ավելի լուսային աղբյուրների առկայությունն է, որից կարել է ենթադրել, որ լուսնի վրա վայրէջքի լուսանկարները կինոնկարահանման հրապարակում են արվել։
NASA-ն այս անգամ պնդում է, որ տարօրինակ ստվերների պատճառը լուսնի անհարթ մակերեսն է։ Սակայն ինչպե՞ս կարող էին լուսնի վրայի բլուրներն անկյունագծերի այսքան մեծ տարբերություն ունենալ։ Այս լուսանկարում պարզորոշ երևում է, որ քարերի ստվերները հետին պլանում երևացող ստվերներից գրեթե 45 աստիճանով տարբեր են։
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: