Esem.am-ը գրում է․
«Ռեինկարնացիա» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու կինը՝ պարուհի Գայանե Հովհաննիսյանը, օրերս են վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ուր մեկնել էին հանգստի նպատակով:
Զույգն այնտեղ անցկացրել է մոտ մեկ ամիս: ESem.am-ի հետ զրույցում Ռոլանդը հայտնեց, որամուսնությունից հետո սա իրենց առաջին ճամփորդությունն էր, թեև ինքն այն չի համարում իրենց մեղրամիսը: Երգչի խոսքով՝ դեռ կհասնցնեն մեկնել մեղրամսի:)
«Հանգիստը շատ լավ անցավ. ստուդիաներ, ընկերների հետ շփում, օվկիսնոս… Այնտեղ բարեկամներ ու շատ ընկերներ ունենք, դա արդեն լավ է: Այս անգամ կինս նույնպես ինձ հետ էր»,- ասաց նա:
Ռոլանդը նշեց, որ շատ հաճախ է լինում ԱՄՆ-ում, այդ իսկ պատճառով այս անգամ ոչինչ առանձնապես չի տպավորել իրեն, իսկ ահա Գայանեն առաջին անգամ էր շատերի համար երազանքների երկիր համարվող Ամերիկայում: «Այնտեղ շատ բան կա, որոնցով կարող ես տպավորվել: Ամենից շատ տպավորված եմ, որ մարդիկ գնահատված են, և օրենքը գործում է բոլորի համար»,- նկատեց պարուհին:
Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը՝ Ռոլանդը հայտնեց, որ իրենց բենդում համալրում է եղել. լարային քառյակն ու սաքսաֆոնը երաժշտական նոր հնչողություն կապահովեն «Ռեինկարնացիայի» համար:)
«Այս որոշումը պայմանավորված էր երաժշտական փոփոխությամբ և այլ հնչողություն ունենալու ցանկությամբ: Պատճառը՝ երաժշտական հերթական վերածնունդն է: Այժմ պատրաստվում ենք մենահամերգի: Այն ակումբային չի լինի, բայց մանրամասների մասին խոսելու համար դեռ շուտ է:)»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Մի քանի հոգի» նախագծին՝ երաժիշտն ասաց, որ այդ խմբով առայժմ նորություններ չունեն:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: