Բարձր տեխնոլոգիաների հայկական և համաշխարհային շուկաների առաջատարներ «Յուքոմ» և «Կալիքս» ընկերությունները տևական ժամանակ է` արդյունավետ համագործակցում են: Այսօր լրագրողներին են հանդիպել ընկերությունների ղեկավարները և ամփոփել համագործակցության արդյունքներն ու առաջարկվող նորամուծությունները,- տեղեկացնում է Orer.am կայքը:
«Յուքոմ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են առաջարկել նոր սերնդի WI-FI ծառայություն, որի շնորհիվ բնակիչներին և կոորպորատիվ բաժանորդներին կկարողանան տրամադրել 200-300 մեգաբիտ/վրկ ինտերնետ հասանելիություն:
«Սա նորություն է համաշխարհային WI-FI ծածկույթի ապահովման ոլորտում, որը իրականացնում է «Կալիքս» ընկերությունը: Այս ծառայությունը շուտով կտրամադրվի «Յուքոմ» ցանցի բաժանորդներին, և կստեղծի HD որակով հեռուստաալիքների դիտման հնարավորություն»,- նշել է Եսայանը:
«Կալիքս» ընկերության փոխտնօրեն Էնդի Լոքարտն էլ նշեց, որ «Յուքոմը» ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման գործում կարևոր տեղ է զբաղեցնում: «Կալիքսը» հնարավորություն է տալիս կապի օպերատորներին վերափոխել իրերնց ցանցերը՝ լայնածավալ ինտերնետ տրամադրելու համար:
Նորագույն տեխնոլոգիաների միջազգային առաջատար «Կալիքսը» շնորհել է գլխավոր մրցանակ «Յուքոմ» ընկերությանը՝ 2014 թվականին ոլորտում զգալի ձեռքբերումների համար:
Այսուհետ «Յուքոմը» կունենա ավելի ժամանակակից և կատարելագործված ցանց՝ անցնելով Calix Е7-20 Ethernet Service Access համակարգին: